13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Մենք պահանջում ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15՛՛

‘’Մեր պահանջները ոչ մի կետով չեն բավարարվել: Ի սկզբանե, մենք պահանջոմ ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն սարքեն 15’’:

Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռության անդամ Արմեն Եփրեմյանը` ավելացնելով, որ իրենք շարունակելու են պայքարը, լինելու են երթեր մինչև կետերի ամբողջական բավարարում:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ‘’Դուրս մեր գրպանից’’ նախաձեռնությունը դիմում էր ներկայացրել Կառավարությանը, սակայն վերջինիս կողմից դեռ ոչ մի պատասխան չի տրվել:

Երթերի ընթացքում տուգանվել է 9 վարորդ և հարցին թե արդյո՞ք գումարը հավաքվելու է նախաձեռնության կողմից, ակցիայի անդամներից Արմեն Միքայելյանն ասաց՝ ոչ: ’’Այդ  գումարը դեռևս չենք հավաքում, քանի որ գործեր են նախապատրաստվում բոլոր կազմված արձանագրությունները բողոքարկելու դատական կարգով’’,-նշեց նա:

Նախաձեռնության անդամները ավելացրին, որ պայքարելու են նաև իրավական դաշտում և ընթանալու է տուգանքներ բողոքարկելու իրավական կարգին ժողովրդին իրազեկելու գործընթացը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ