08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Տեր-Պետրոսյանը կհամակերպվի այս իրողության հետ

՛՛Ռոբերտ Քոչարյանը կանգնած է քառյակի առջևում, ոչ թե հետևում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: Նա նման տեսակետի է հանգել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ անդրադարձ է կատարվում Որոտանի վաճառքին, կարմիր գծերին և քառյակի կետերին ընդհանրապես: ՛՛Այս պահին արդեն ինքը ցույց տվեց, որ փորձում է վերցնել այդ լիդերությունն իր ձեռքը և […]

Հանրությունը պետք է վստահի ոստիկանին. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին  մասնակցում էին համայնքների եւ հանրակրթական հաստատությունների ղեկավարներ, մարզպետարանի ու մարզային ոստիկանության աշխատակիցներ: Մարզպետը  կարեւորեց  նման ձեւաչափով հանդիպումները եւ նշել, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հանրությունը վստահի ոստիկանին՝ հիմք ընդունելով նրա կատարած աշխատանքը: Վահե Հակոբյանը հորդորեց բաց ու անկաշկանդ զրույցի եւ առաջարկեց  մատնաշնել […]

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ. Շարմազանով

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել  է, թե հայերի համար 1915թ-ը տեղահանության տարի էր եւ հավելել, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում “նոր դարաշրջան” սկսելու համար Թուրքիան Հայաստանից “համարձակ […]

Հայաստանի մ. 17 տ. հավաքականը պարտվեց բելառուսներին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացեց Կոնստանտին Կուչինսկին՝ 0:1: Երեք րոպե անց Էդգար Մովսիսյանը 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 14-րդ րոպեին Արթուր Սարամախան կրկին առաջ մղեց բելառուսներին՝ 1:2: 25-րդ րոպեին Եվգենի Բալը հաշիվը դարձրեց 1:3: Հանդիպման վերջին րոպեին Վիտալի Լիսակովիչը ձևակերպեց խաղի վերջնական […]

ՄԻՊ-ը նախարարներին առաջարկում է դիմել դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ հարկ եղած դեպքում օրենսդրական նախաձեռնությմաբ հանդես գալ՝ լուծելու համար ակցիաների ժամանակ քաղաքացիների դրսևորման ձևի հետ կապված խնդիրը: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձավ Ազգային ժողովի շենքի դիմաց ակտիվիստների՝ նախարարների և պատգամավորների վրա մեղադրամներ նետելուն: ՛՛Ես չեմ պատրաստվում որևէ […]

Երկրաշարժերը 2014թ. հունիսի 19-ից մինչև 25-ը

Ս.թ. հունիսի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 2-ը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: 3 բալ […]

Ինչո՞ւ պետությունը չի հոգում …/վիդեո/

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Ունիսոն” ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան անդրադարձան նաև հաշմանդամների տրանսպորտային խնդիրներին: Սարգիզովան նկատեց, որ LIFE ծրագիրը աջակցում է աշխատանք ունեցող հաշմանդամների տեղափոխության հարցին լուծում տալուն Ալավերդյանն էլ հավելեց, որ այսօր Երևանում գործում են 1-2 տաքսի ծառայություններ, որոնք […]

ՀԱԿ-ի ֆիասկոն

Իմ լավ բարեկամ Armen Hakobyan-ի ստատուսը հուշեց անդրադառնալ այն ճանապարհին, որը հանգեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած հուժկու համաժողովրդական շարժման ֆիասկոյին կամ կուսակցականացմանը՝ նույն այդ շարժման փլատակների վրա:Բնականաբար, շատ իրադարձությունների տեղյակ եմ, որովհետև դրանց մասնակցել եմ անմիջականորեն՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցության ղեկավար մարմնի անդամ:Այս թեմայի շուրջ առանձապես ծավալվելու ցանկություն չէի ունենա, եթե այսօր ակտիվ չքննարկվեր ընդդիմադիր Քառյակի, հասկանալի է՝ նաև […]

Էնտերովիրուսային վարակների դեպքերը եզակի են

2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում`  Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:   Հայաստանի Հանրապետությունում  դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին  արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված