05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը կհամակերպվի այս իրողության հետ

՛՛Ռոբերտ Քոչարյանը կանգնած է քառյակի առջևում, ոչ թե հետևում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը: Նա նման տեսակետի է հանգել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ անդրադարձ է կատարվում Որոտանի վաճառքին, կարմիր գծերին և քառյակի կետերին ընդհանրապես:

՛՛Այս պահին արդեն ինքը ցույց տվեց, որ փորձում է վերցնել այդ լիդերությունն իր ձեռքը և քառյակը,  ստացվում է, որ գտնվում է Քոչարյանի թիկունքում՛՛,-նկատեց նա:

Ղուկասյանի համար տեսանելի է, որ արդեն ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանից Ռոբերտ Քոչարյանին իշխանությունը փոխանցելու գործընթացը:՛՛Եվրասիական միության պայմանագրի ստորագրման տապալումը, բնականաբար, ամփոփում է  և ավարտում է Սերժ Սարգսյանի առաքելությունը Բաղրամյան 26-ում, ու Քոչարյանի համար անհրաժեշտություն է առաջացել վերսկսել իր նախընտրական քարոզարշավը, որովհետև այն ընդհատվել էր Աստանայից առաջ: Հիմա նորից վերսկսվել է, և այստեղ քառյակն ունի խնդիր, որովհետև հիմա ստացվում է, որ քառյակը գտնվում է նրա թիկունքում, նա վերցրել է բոլոր այն թեզերը, որոնցով  հանդես էր գալիս քառյակը՛՛: 

Հարցին, թե որքանով է այդ տեսակետը ռեալ համարում, թե հաշվի առնենք, որ քառյակում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ով ամենասուր կերպով քննադատել է Քոչարյանին, Ղուկասյանը պատասխանեց. ՛՛Ենթադրում եմ, որ դա մեծ դիսկոմֆորտ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, բայց նա մեծ քաղաքական փորձ ունի, տարբեր տեսակի քաղաքական դիսկոմֆորտներ ապրել է իր կյանքում, երևի թե մի ձև կգտնի՝ ոնց համակերպվի այս իրականության հետ՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ