05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժերը 2014թ. հունիսի 19-ից մինչև 25-ը

Ս.թ. հունիսի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 2-ը` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Ահար քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Թուրքիայի տարածքում` հունիսի 22-ին Պոնտոս քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևելք և 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք,  հունիսի 25-ին Սարիղամիշ քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

            Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 7 երկրաշարժ, բոլորն էլ խաղաղօվկիանոսյան օղակաձև գոտում (հրե օղակ): Հունիսի 19-ին 6.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատու Հանրապետության Սոլա քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունիսի 23-ին է 6.9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Նոր Զելանդիայի Կերմանդեկ կղզիների Ռաուլ կղզուց 96 կմ դեպի հյուսիս, ստորգետնյա ցնցմանը հետևել են 5 և ավելի մագնիտուդով 20 հետցնցում, որից երկուսը ունեցել են 6.3 և 6.5 մագնիտուդ: Նույն օրը 7.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Ալեության արշիպելագի Փոքր Սիտկին կղզուց 24 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժին հետևել են 5 և ավելի մագնիտուդով 8 հետցնցում, որից երկուսը ունեցել են 6.0 և 6.6 մագնիտուդ: Ալեության կղզիների ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ, որն ավելի ուշ չեղյալ է հայտարարվել: Տարհանվել են Սենտ-Փոլ, Սենթ-Ջորջ, Ադաք և Ատկա քաղաքների բնակչությունը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Կամչատկայում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ