08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2014

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն իսկ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել […]

Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.  Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): […]

Հայաստանում տարեցտարի աճում է թմրամոլների թիվը

Հունիսի 26-ը  թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը ներկայացրեց տվյալներ ՀՀ-ում հաշվառված թմրամոլների մասին: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականի  հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով 5 022 թմրամոլ կա հաշվառված, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում […]

Գորիս-Տաթև հատվածում քարաթափման աշխատանքների համար գումար տրամադրվեց

ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն […]

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում դեսպան:

ՀՀ ԱԺ-ի և ԼՂՀ ԱԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը դիմում է համանախագահներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը, Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը: Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի […]

Հայտնի գինեկոլոգ Նելլի Բասենցյանի դուստրը ծանր հիվանդ է, նա Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի /վիդեո/

Մարգարյան ծննդատան անվանի գինեկոլոգներից մեկի՝ Նելլի Բասենցյանի դուստրը՝ Մարիաննա Չիլինգարյանը, ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել […]

Ռուսական և լեհական ակումբները հետաքրքրված են Արզումանյանի ծառայություններով

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրվում են Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Спорт-Экспресс-ը: Նշվում է, որ բացի ռուսական ակումբներից, 28-ամյա խաղացողով հետաքրքրվում է նաև Լեհաստանի չոմպիեն ”Լեգիան”: Արզումանյանի պայմանագիրը ”Ակտոբեի” հետ ավարտվում է դեկտեմբերին և սպասվում է, որ նրա ապագան կորոշվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ”Ակտոբեի” ելույթներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի