Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով: […]