18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և “Ժառանգությունը” Ռոբերտ Քոչարյանի “հրաժարականը”. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է.

“Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անկեղծացել է՝ նշելով, թե շատ ուրախ է, որ  երկրորդ նախագահը՝ “ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…”։ Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորն արձանագրել է` Քոչարյանի հետ համագործակցություն հնարավոր է.”Դա նշանակում է մի բան ՝ քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը և այդ թվում նաև Քոչարյանը:;”:

Թողնենք մի կողմ միամիտ հարցը, թե Քոչարյա՞նն է գալիս քառյակի հետեւից, թե՞ “քառյակն” է գնում Քոչարյանի գծած քաղաքական ծրագրի հետեւից։ Այս հարցի պատասխանը կարող է անկեղծորեն չունենան շարքային ԲՀԿ-ականները ու ՀԱԿ-ականները։ Սակայն մի բան այսօր արդեն պոտք է արձանագրել՝ Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցության որեւէ անդամի, ԲՀԿ-ական գործչի կողմից արված հայտարարությունը բնավ էլ անակնկալ չէ բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն տարանջատել Քոչարյանին ԲՀԿ-ից։ 
Այսօր հանկարծակիի գալ ու ասել՝ փրկեք, ԲՀԿ-ն դավաճանաբար Քոչարյանին քաղաքականություն է վերադարձնում, պարզապես անհեթեթություն է, որովհետեւ ԲՀԿ-ի համար Քոչարյանը ոչ միայն քաղաքական ասպարեզում  գտնվող գործիչ է եղել, այլեւ ԲՀԿ-ն մշտապես պահպանել է ակնածանքը նրա նկատմամբ՝ նրան “հոգեւոր հայր” համարելով…

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու “Ժառանգությունը” Ռոբերտ Քոչարյանի “հրաժարականը”… եթե չեն պահանջում, ուրեմն “հրաշալի քառյակը” կարելի է կոչել “հրաշալի հնգյակ”՝ չորս ոչ իշխանական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի միասնություն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ