08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞ւմ համար է ռիսկային Ռոբերտ Քոչարյանի վերադարձը.Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

0Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցին որոշ քաղաքական ուժերի արձագանքները հիշեցնում են սեւ հումորի ժանրից մի անեկդոտ, երբ հիվանդանոցում մահամերձ հիվանդին բժիշկը ցեխի վաննաներ է նշանակում: Հիվանդի հարցին` կօգնի՞, նա պատասխանում է՝ ոչ, պարզապես կամաց-կամաց հողին կվարժվես:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հեռանկարներն էլ, ըստ էության, կարող են սեւ հումորի շարքից լինել` հաշվի առնելով նրա նախագահության տարիները, այդ տարիներին Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքի աղճատման, Հայաստանում օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացությունների բազմաթիվ ոտնահարման՝ անօրինականությունների ինստիտուցիոնալացման իրողությունները: Եվ նրա հարցազրույցից հետո որոշ արձագանքներ, ըստ էության, կարծեք թե հիշեցնում են ժողովրդին այդ վերադարձին վարժեցնելու փորձեր:

Իրականում, սակայն, այստեղ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ: Եթե գնահատում ենք ստեղծված իրավիճակում սուբյեկտների ռիսկերը, ապա արձանագրում ենք, որ Քոչարյանի անվան շուրջ այդ ակտիվությունն ու նրան, այսպես ասած, կամաց-կամաց ռեաբիլիտացնելու ջանքերը ամենանվազ ռիսկայինն են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ