20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը նախարարներին առաջարկում է դիմել դատարան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ հարկ եղած դեպքում օրենսդրական նախաձեռնությմաբ հանդես գալ՝ լուծելու համար ակցիաների ժամանակ քաղաքացիների դրսևորման ձևի հետ կապված խնդիրը: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձավ Ազգային ժողովի շենքի դիմաց ակտիվիստների՝ նախարարների և պատգամավորների վրա մեղադրամներ նետելուն:

՛՛Ես չեմ պատրաստվում որևէ մեկի հայտարարությունները, կարծիքները մեկնաբանել, դա իմ լիազորություններից դուրս է, նույնիսկ եթե դա անում է երկրի վարչապետը, բայց ես կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք անհանգստանալ տվյալ դեպքում ոչ թե առանձին մարդկանց համար, այլ ընդհանուր՝ ազատությունների պահպանման տեսակետից՛՛,-ասաց Անդրեասյանը:

Նա նշեց, որ կոնկրետ ինքը հետաքրքված է ավելի շատ մարդկանց խաղաղ հավաքների, խաղաղ ցույցերի, կարծիքի արտահայտման պաշտպանությամբ: ՛՛Տվյալ դեպքում մանրադրամի նետումը, եթե համարվում է արժանապատվության ոտնահարում, դրա համար կա դատարան, և առանձին քաղաքացին կարող է դիմել դատարան իր իրավունքների պաշտպանության համար՛՛,-հավելեց նա: Հիշեցնենք, որ նույն օրը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վիրավորել էր ակտիվիստներին: Այս հարցով ևս լրագրողները դիմեցին ՄԻՊ-ին, ով տեղեկացրեց, որ արդեն իսկ քաղաքացիները դիմելու են բարձրաստիճան անձնաց Էթիկայի հանձնաժողով, ինչը ողջունելի է իր համար. ՛՛Նորից հիշենք վիրավորանքի և զրպարտության հոդվածը, որի համար կարող է կոնկրետ քաղաքացին դիմել իր իրավունքները պաշտպանելու համար. Մարդու իրավունքների պաշտպանը չի միջամտում մարդու և մարդու հարաբերությունների միջև, ինչքան էլ դա ինձ դուր չգա՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ