05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Օմբուդսմենի խորհուրդը՝ Գևորգ Կոստանյանին

”Մեր կողմից վարույթ է հարուցված, և սպասում ենք Ոստիկանության ծառայողական քննությունների պատասխանին, առանց դրա ես իրավունք չունեմ տալ վերջնական գնահատականներ, երբ ծառայողական քննության արդյունքերը ստանանք, կլինի նաև մեր վերջնական գնահատականը՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ խոսելով հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու դեպքերից:

ՄԻՊ-ը նշեց, որ ծառայողական քննությունից հետո կլինի կամ խախտման որոշում, մասնավորապես՝Սարյան փողոցում տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում կամ՝ իրավապահների կողմից կիրառված գործողությունները իրավաչափ են եղել:

Ի դեպ, Անդրեասյանը խորհուրդ տվեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հապճեպ գնահատականներ չտալ: Նշենք, որ դատախազն ասել էր, որ իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում է ուժ և հատուկ տեխնիկա կիրառելը: ՛՛Ես կարծում եմ, որ եթե իսկապես նման գնահատական է տվել, ապա այն հապճեպ գնահատական է, խորհուրդ կտայի զերծ մնալ նման հապճեպ գնահատականներից, բայց ես հետևելով տեսել եմ, որ եղել է ոչ թե գնահատական, այլ ընդհանուր կարծիք, տեսական դատողություններ, որ պետք է լինի համաչափ… նման ընդհանուր քննարկումների հետ ես էլ եմ համաձայն, իսկ կոնկրետ գնահատական պետք է տար նախևառաջ Ոստիկանությունն իր իսկ գործողություններին ու աշխատակիցներին ու մնացած բոլորիս՛՛,-ասաց նա:

Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդրի մասին Անդրեասյանը նշեց. ՛՛Իմ արագ արձագանքման աշխատակիցները վերջին օրերին ավելի շատ անցկացրել են այդ շենքի մոտ, քան մեր աշխատավայրում, ինչը նշանակում է, որ այնտեղ վիճակը տեղ-տեղ սրանում է, մենք ստիպված ենք լինում մեր աշխատակիցներին անընդհատ ուղարկել այնտեղ, ունենք բողոքներ, արդեն որոշակի հարցումներ են ուղարկվելու Ոստիկանություն՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ