08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2014

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

Սույն թվականի հունիսի 8-ին  և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին,    ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ  և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: […]

Գագիկ Հարությունյանը չպիտի գլխավորեր հանձնաժողովը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ համաձայնեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի այն մտքի հետ, որ ժողովուդրը պետք է դիրոժորը լինի այս փոփոխությունների: ՛՛Բայց ասյօր դիրիժորը համերգասրահից հարյուրավոր կմ հեռու է, քանի որ այն երաժիշտները, որ պետք է այս երաժշտությունը նվագեն, նրանք ամեն ինչ են, բացի երաժիշտներից, ուստի ժողովուդրը բացարձակապես […]

Երեւանում կկառուցվի գեղասահքի դպրոց.հիմնարկեքին մասնակցել է նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Նոր հեծանվահրապարակի հարեւանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաեւ գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին եւ պատրաստակամություն է […]

ՖԻՖԱ-ի դասակարգմամբ Հայաստանի հավաքականը նահանջեց 5 հորիզոնականով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի հավաքականների վարկանիշային հերթական աղյուսակը։ Հայաստանի ազգային ընտրանին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով և այժմ 38-րդ հորիզոնականում է։ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներներից Պորտուգալիան 4-րդ տեղում է, Դանիան՝ 23-րդ, Սերբիան՝ 30-րդ, Ալբանիան ՝ 66-րդ։ Հարևան Վրաստանը զբաղեցնում է 96-րդ, իսկ Ադրբեջանը` 83-րդ հորիզոնականը:

Կանադացին սպանել է 3 ոստիկանի և վիրավորել 2-ին/վիդեո/

Կանադայի Նյու-Բրանսուիկ նահանգում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 ոստիկան, ևս 2-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Կրակահերթը բացել է Մոնկտոն քաղաքի բնակիչ 24-ամյա Ջաստին Բուրկը: Նրան փնտրում են: Ոստիկանությունը Twitter-ի միջոցով տարածել է կասկածյալի լուսանկարը: Տղամարդն ունի 2 դիպուկահար հրացան: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին փակ պահել տան դռները և դուրս չգալ փողոց:

Ռեկլամի Վարդուշ տոտան “գրանդ քենդի շաաաաատ է սիրում” /վիդեո/

“Ես Գրանդ Քենդի շաաաաատ եմ սիրում: Ես ռեկլամի Վարդուշ տոտան եմ”,-այսպես լրագրողներին դիմավորեց “Գրանդ Քենդի”-ի երկարամյա աշխատակցուհի Վարդուշ Ալթունյանը: Դեռ խորհրդային միության տարիներից նա այստեղ է աշխատում՝ արդեն չի հիշում, թե քանի “կիլո կոնֆետ” է արտադրել:  Փոխվեցին ժամանակները, փոխվեցին աշխատանքային պայմանները:  Ափսոսում է, որ կյանքից շուտ հեռացավ “Գրանդ Հոլդինգ”-ի նախագահ Հրանտ Վարդանյանը: “Մեր անունը պիտի […]

“”Հրաշալի քառյակը” ավելի շուտ պոպուլիստական քառյակ է”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆռյսբուքի իր պատին գրառել է. “Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես` ինչու, հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության “սիրաշահելով”, անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, […]

Ուկրաինան Երևան է վերադարձրել իր դեսպանին

Երևան է վերադարձել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան, ով ետ էր կանչվել 2 ամիս առաջ: Այս մասին հայտնում է ուկրաինական ”Ազատություն” ռադիոկայանը: Դեսպանը ետ էր կանչվել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական էր արձագանքել Ղրիմում անցկացված հանրաքվեի շուրջ: Դրանից հետո Ուկրաինան նոտա էր հղել Հայաստանին, որում բացատրություն էր պահանջել: Գրեթե նույն ժամանակահատվածում Ուկրինան […]

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Առաջին ալիքի եթերում

Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակողԲոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է: Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի