20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“”Հրաշալի քառյակը” ավելի շուտ պոպուլիստական քառյակ է”

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆռյսբուքի իր պատին գրառել է.

“Ոչ իշխանական քառյակը, որին չգիտես` ինչու, հրաշալի են ասում, ավելի շուտ պոպուլիստական քառյակ է, որովհետև առայժմ քաղաքացիական շարժումների պոչից կպած և կարկտահարված գյուղացիներին առանց կոնկրետ օգնության “սիրաշահելով”, անընդհատ քննարկում են միայն պոպուլիստական հարցեր` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, գյուղացիական վարկերի սառեցում, փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնություններ, պարտադիր բաղադրիչ, կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն:
Բայց վերջերս չորս ժամ տևած հանդիպումից հետո վերջապես երկնել են իրենց հետագա “դարակազմիկ” ծրագիրը, որի մեխը քառյակի՝ ամիսներ շարունակ ձգձգվող հանրահավաքի անցկացման շուրջ կոնսենսուսն է…
Ազգս կարող է հանգիստ և ուրախ լինել, այս անորոշ և անհասկանալի երաժշտություն նվագող կվարտետը վերջապես որոշել է աշնանը միասնական հանրահավաք անցկացնել, վերջապես որոշել են աշնանը “ճտեր հանել”: Սակայն, հավանաբար մոռացել են, որ աշնանն արդեն ճտերին են հաշվում…
Եվ ի՞նչ… Արժե՞ր աշնանը հանրահավաք անցկացնելու մասին որոշումը չորս ժամ անընդհատ քննարկել…Հա՜, մոռացել էի, դե դուբայներում, զանազան էկզոտիկ կղզիներում հանգստանալու սեզոնն է սկսում, էլ ինչ հանրահավաք…
Ըստ քառյակի Զնայկաների՝ այդ եռամսյա դադարը գիլյոտինի նման իշխանություններին կհիշեցնի, թե ինչքան սարսափելի և հզոր են իրենք, ու հանգիստ չի տա նրանց: Այնպես որ, իշխանություննե՛ր, ըստ “սարսափելի քառյակի” տանջված ու ահաբեկվա կթռնեք տեղերից…
Սարսափելի հրաշալի քառյակ կամ հրաշալի սարսափելի քառյակ դուք գոնե հավատո՞ւմ եք ձեր ասածներին…”,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ