Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը` Առաջին ալիքի եթերում
Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող
Բոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել
Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի
գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է:
Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության
բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր
օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-
ին: Ֆուտբոլային խաղերը կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա
Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը եւ Ռոբերտ Գասպարյանը:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետեւելու ինչպես ֆուտբոլային խաղերին, այնպես էլ ամենօրյա օրագրերի միջոցով ամփոփելու նախորդ օրվա գրանցված արդյունքները, հասարակական-մշակութային, քաղաքական սիրված գործիչների հետ էլ կանխատեսումներ անել տվյալ օրվա խաղերի մասին: Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղը կարող եք դիտել հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող Հանրային
հեռուստաընկերությունը Ձեզ հաճելի դիտում է մաղթում: