12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գագիկ Հարությունյանը չպիտի գլխավորեր հանձնաժողովը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ համաձայնեց ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի այն մտքի հետ, որ ժողովուդրը պետք է դիրոժորը լինի այս փոփոխությունների: ՛՛Բայց ասյօր դիրիժորը համերգասրահից հարյուրավոր կմ հեռու է, քանի որ այն երաժիշտները, որ պետք է այս երաժշտությունը նվագեն, նրանք ամեն ինչ են, բացի երաժիշտներից, ուստի ժողովուդրը բացարձակապես հետաքրքրված չէ՛՛,-ասաց Մարտիրոսյանը: Նա ցավում է, որ այս հանձնաժողովի ղեկավարը ՍԴ նախագահն է:

՛՛Իմ երկրի ՍԴ նախագահը, որպես անկախ, ամենակարևոր մարմնի ղեկավար, չպիտի մասնակից լիներ քաղաքական պրոցեսներին, իսկ սահմանադրական բարեփոխումները քաղաքական պրոցեսներ են՛՛:

 Ամեն դեպքում ՛՛Ժառանգությունը՛՛ կշարունակի համագործակցությունը: 

ՍԴ նախագահ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը Մարտիրոսյանին արձագանքեց՝ նշելով, որ առաջին անգամ չէ, որ սահմանադրական բարեփոխումների մասնակից է, իսկ Վենետիկ հանձնաժողովի շատ անդամներ ևս ՍԴ-ից են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ