08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2014

Սիրիայի նախագահ է ընտրվել Բաշար Ասադը

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը մեծ առավելությամբ հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում: Նա կգլխավորի երկիրը ևս 7 տարի: Խորհրդարանի խոսնակը հայտարարել է քվեարկության վերջնական արդյունքները: Ասադի օգտին քվեարկել է ընտրողների 88.7 տոկոսը: Դա կազմում է ավելի քան 10.3 միլիոն մարդ: Ընտրություններին մասնակցել է բնակչության 73.42 տոկոսը: Դամասկոսի բնակչությունը մեծ ուրախությամբ է ընդունել Ասադի հաղթանակի […]

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Հունիսի  5-ին, 8-ին, 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր […]

Օրենք գրելուց և ձվածեղ ուտելուց շատ մարդով չի կարելի լինել

Սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար, հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ  ցանկացած քննարկման արդյունավետության գրավականը կախված է նրանից, թե քաղաքական ուժերի աջակացություն ու ներգրավվածություն կլինի, թե ոչ: ՛՛Սա այն փաստաթուղթը չէ, որ կաբինետում կարողանաս նստել, գրել ու քեզ թվա, թե դու գրել ես աշխարհի լավագույն փաստաթուղթը: Այն […]

Հայաստանի հավաքականի մարզումը` Գերմանիայի դեմ խաղից առաջ/ֆոտո/

Ինչպես հայտնի է, վաղը Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի դեմ: Խաղը տեղի կունենա ”Կոֆաս Արենա” մարզադաշտում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22.45-ին և կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերությամբ: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է ֆոտոշարք հավաքականի մարզումից:

Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին փախուստի մեջ է, Օսիպյանները տուժածով չեն հետաքրքրվել. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև երեկ իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում , բայց խոսել չէր կարողանում:Նա 2 օր առաջ վիրահատվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, հեռացվել է տղայի փայծաղը: Երեկ հիվանդանոցից “Ժամանակին” փոխանցեցին, որ Վանուշի առողջական վիճակը գնահատվում է ծանր , բայց կայուն: […]

Նախագահականում որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է. ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին եւ դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որեւէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու մասին: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում: Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կա՞ն արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից […]

՛՛ԵՄ-ը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ՛՛

Այսօր սկսվեց սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Ներկաներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: […]

Յուրի Վարդանյանը դեսպան կգնա՞. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Ժամանակի” տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է։ Եթե ի վերջո նա նշանակվի դեսպան, ապա, ըստ Բայբուրդի, դրական կլինի, քանի որ նա կկարողանա օգտագործել այդ պաշտոնում շուրջ 20 եւ ավելի […]

Մարզահամերգային համալիրի սեփականատերը անօրինականությունների դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. “Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄայիսիՀուլիսի