09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Նախագահականում որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ” թերթը գրում է.

ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին եւ դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որեւէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու մասին: Այս մասին ասված է նախագահականից մեզ ուղարկված գրավոր պատասխանում:

Օրեր առաջ Բաղրամյան 26 հարցում էինք ուղարկել, թե կա՞ն արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։

“ՀՀ նախագահի աշխատակազմում 1974թ.  եւ դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար”,-ասվում է ստացված պատասխանում։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ