Ձերբակալվել են սիցիլիական մաֆիայի 31 անդամներ

Այսօր իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի 31 անդամ: ”Կոզա Նոստրա” խմբավորման անդամները մեղադրվում են սպանությունների, մարդկանց հափշտակության և շորթման մեջ: Հատուկ գործողություններին մասնակցել են 500 ոստիկաններ: Այն իրականացվել է Բագերիայում: Սա սիցիլիական մաֆիայի դեմ իրականացված ամենախոշոր գործողություններից մեկն է: