20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Նազարյանը պետք է հրաժարական տա՛՛. ինչու պետք է էլեկտրաէներգիան թանկանա

՛՛Խելամիտ պատճառաբանություն չէ, երեկ, մյուս օր են բարձրացրել, այն ժամանակ հիմնավորվում էր, որ այսքան է ծախս եղել. երեկ մյուս օր ի՞նչ էին մտածում, հո մանկատուն չէ՞՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք հիմնավոր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատճառաբանությունը, թե ինչի հիման վրա է թանկանալո էլեկտրաէներգիան, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հարցին՝ կամայական մոտեցում է, նա պատասխանեց. ՛՛Չգիտեմ՝ ինչ մոտեցում է, ասել էին, որ ինվեստիցիոն բաղադրիչ կա, ընթացիկ ծախսերը սրանք են, հիմա ի՞նչն է փոխվել՛՛: Բագրատյանը նշեց, որ հանրապետությունում գնաճը չի գերազանցել ՛՛Բյուջեի մասին՛՛ օրենքով սահմանված թվերը, և ոչ ոք իրավունք չունի ասել՝ 20 միլիարդ պակասում է: ՛՛Ի՞նչի է պակասում, Նազարյանն անմիջապես պետք է աշխատանքից ազատվի, ինչո՞ւ չէին հաշվի առնում մինչև այդ, սա է խնդիրը՛՛:

Բագրատյանը հիշեցրեց, որ այս սակագինը վերանայվել է գրեթե մեկ տարի առաջ, և նկատեց. ՛՛Ինչպե՞ս կարող է  տնտեսությունն աշխատել՝ ամիսը մեկ սակագին փոխելով:

Մենք հրաշալի հիշում ենք անցած տարի սակագների բարձրացման հիմնավորումը: Թե Ռուսաստանում, թե Եվրոպայում 4-5 տարի չեն թանկացնում, եթե չկա արտակարգ դեպք, արտակագ դեպք չի եղել, մեզ չեն ասում՝ 20 միլիարդը ինչի է թանկացել՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ