15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Յուրա Մովսիսյանով հետաքրքրվում են գերմանական և անգլիական ակումբներ

Спорт Экспресс-ը հայտնում է, որ անգլիական որոշ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ: 26-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբում անցկացրած 35 հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ:

Sky Sports-ի տվյալներով, անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա եղել են Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին` Մովսիսյանի խաղը գնահատելու համար:

”Ես լսել եմ, որ ինձանով հետաքրքրված են Անգլիայի և Գերմանիայի որոշ ակումբներ: Պետք է տեսնել, թե որքան է լուրջ հետաքրքրությունը: Ես ցույց եմ տվել, որ կարող եմ շատ գոլեր խփել, որտեղ էլ որ խաղամ: Մրցաշրջանը չստացվեց այնպես, ինչպես ցանկանում էինք, սակայն ունենք մարտունակ թիմ: Ես միշտ ընդունում եմ մարտահրավերները և ցանկանում եմ մրցել ուժեղագույնների հետ: Եթե լինի առաջարկ, ապա ես չեմ կարող տալ այս կամ այն պատասխանը: ”Սպարտակը” գիտի իմ ամբիցիաների մասին: Ինձ համար ամենակարևորը խաղադաշտում հաջողություններ ունենալն է”,-նշել է Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ