12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օրենք գրելուց և ձվածեղ ուտելուց շատ մարդով չի կարելի լինել

Սահմանադրական բարեփոխումների նվիրված հերթական քննարկումից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար, հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ  ցանկացած քննարկման արդյունավետության գրավականը կախված է նրանից, թե քաղաքական ուժերի աջակացություն ու ներգրավվածություն կլինի, թե ոչ: ՛՛Սա այն փաստաթուղթը չէ, որ կաբինետում կարողանաս նստել, գրել ու քեզ թվա, թե դու գրել ես աշխարհի լավագույն փաստաթուղթը: Այն պիտի անցնի նման քննարկումներով, և այս կարծիքները մասնագիտական հանձնաժողովի համար շատ կարևոր են՛՛,-նշեց նա:

Թովմասյանը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը հանդես կգան ոչ թե յուրաքանչյուրն իր քաղաքական շահով, այլ որպես մասնագետ: ՛՛Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, և քաղաքական ուժերի մոտոցումներն ու որոշումները, քաղաքական իրականությունը պետք է արտացովլած լինեն այդ փաստաթղթում:

Հուսանք քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավուր պատշաճի կգնահատեն սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը և չեն գնա ՛՛կամ՛՛, ՛՛կամ՛՛-ի, սև ու սպիտակի սկզբունքով, այլ հնարավոր կլինի որոշակի լուծումներ գտնել՛՛,-նկատեց նա:

Այստեղ հանձնաժողովի անդամը հիշեցրեց Վլադիմիր Նազարյանի հայտնի արտահայտությունը. ՛՛Օրենք գրելուց և ձվածեղ ուտելուց շատ մարդով չի կարելի լինել՛՛, ապա շեշտեց, որ լայնաֆորմատ այս քննարկումների համար ժամկետը մինչև հուլիսի մեկ է հետաձգվել ու կփորձեն ամփոփել հայեցակարգերն այս ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ