09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2014

Լարվածություն միշտ էլ կա. ՊՆ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  այսօր սահմանին տեղի ունեցած հերթական միջադեպին, որի հետևաքնով մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել, ասաց. ՛՛Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել: Գնդակը դիպել է պատին, այնուհետև անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին, թեթև վիրավորվածություն՛՛: Նշենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված […]

Ոստիկանության շրջիկ մեքենաների թիվը չի՞ նվազեցվի

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանաին ասաց, որ ըստ բյուջեի հաշվեատվության՝ ՃՈ տեսուչների կողմից կազմվող ակտերը նվազել են: ՛՛Ժամանակին, եթե չեմ սխալվում, երբ ներդրվում էին տեսանկարահանող սարքերը, ասում էին՝ շրջիկ մեքենաների թիվը նվազելու է՛՛,-ասաց նա: Օսիկյանն արձագանքեց, որ խնդիր չի դրվել շրջիկ մեքենաների թիվը պակասեցնելու: ՛՛Մենք այն ժամանակ ներկայացնում էինք, […]

”Փյունիկը” հրաժարվել է 4 ֆուտբոլիստներից

”Փյունիկ” ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը հրաժարվել է չորս ֆուտբոլիստների ծառայություններից: Թիմում ելույթները չեն շարունակի դարպասապահ Ալբերտ Օհանյանը, կիսապաշտպաններ Սևակ Փարսադանյանը, Աշոտ Սարդարյանը և հարձակվող Դավիթ Զաքարյանը:

Կես ժամ օդում էինք… Մոսկվա-Երեւան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

՛՛Խուճապը մեծ չէր, տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով այսօրվա միջադեպի մասին: Հիշեցնենք, Մոսկվայում հարկադիր վայէջք է կատարել Երևան մեկնող ինքնաթիռը, որի ուղևորների թվում եղել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  ՛՛Կես ժամ գրեթե մենք օդում էինք, հետ վերադարձվեց, և իհարկե, հետո […]

Երկրաշարժ Լոռու մարզում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության […]

Հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել փոխգնդապետ Բալայանը

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից […]

Ներքին շուկայում գյուղմթերքի վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում

Գյուղատնտեսական մթերքների և վերամշակված արտադրանքների անվտանգության խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, սպառողների ազգային ասոցիացիայի գյուղ դեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը: Նա նկատեց, որ եթե արտաքին շուկայի համար վերահսկվում է գյուղմթերքի որակը, ներքին շուկայի մասին նույնը հնարավոր չէ  ասել. “Ես չէի ասի, որ տեղական շուկայի […]

՛՛Մեծ գլխացավանք՛՛

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության վերաբերյալ զեկույցից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ասաց, որ այսօր քաղաքի կենտրոնում, և ոչ միայն կենտրոնում հայտնի զվարժանքի վայրեր կան: ՛՛Դրանք, որպես կանոն, առաջին հարկում են, ու դառնում են այդ շենքերի բնակավայրերի համար գլխացավքն: Ժամկը մեկից հետո երիտասարդների գինովցած մի խումբ աղմուկ է բարձրացնում՛՛,-ասաց […]

Նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները վերաբերում էին ողջ հասարակական –քաղաքական դաշտի խնդիրներին. Հ. Նաղդալյան

Շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀԿ 15-րդ համագումարը. Արդյո՞ք այն հերթականն էր, թե առավել լայն բովանդակություն ու նոր մեսիջներ էր իր մեջ պարունակում, հարցերի ու շեշտադրումների պարզաբանման համար դիմեցինք Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանին: –Ձեր տպավորությունները ՀՀԿ 15-րդ համագումարից , ի՞նչ խնդիրներ դրվեցին, ի՞նչն եք կարեւորում, եւ հատկապես Ձեզ համար ի՞նչ էր տպավորիչ: -15-րդ համագումարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված