07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանության շրջիկ մեքենաների թիվը չի՞ նվազեցվի

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանաին ասաց, որ ըստ բյուջեի հաշվեատվության՝ ՃՈ տեսուչների կողմից կազմվող ակտերը նվազել են: ՛՛Ժամանակին, եթե չեմ սխալվում, երբ ներդրվում էին տեսանկարահանող սարքերը, ասում էին՝ շրջիկ մեքենաների թիվը նվազելու է՛՛,-ասաց նա:

Օսիկյանն արձագանքեց, որ խնդիր չի դրվել շրջիկ մեքենաների թիվը պակասեցնելու: ՛՛Մենք այն ժամանակ ներկայացնում էինք, որ այն վայրերում, որտեղ տեղավորված են լինելու համապատասխան սարքավորումները, այդ վայրերում կնվազեցվի շրջիկ մեքենաների տեսանելիությունը կամ այսինքն՝ երկակի աշխատանք չի կատարվի՝ և տեսանկարահանող սարք, և մեքենա, այնքան խնդիրներ կան ճանապարհային երթևեկության բնագավառում, որ չեն կարողանում ամբողջ հանրապետությունը փակել այդ արագաչափերով, բնական է՝ շրջիկ մեքենաներն իրենց դերը կամ գործառույթներն իրականացնելու են, ուղղակի նույն վայրերում չեն իրականացնելու՛՛,-պարզաբանեց փոխոստիկանապետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ