՛՛Մեծ գլխացավանք՛՛
Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության վերաբերյալ զեկույցից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ասաց, որ այսօր քաղաքի կենտրոնում, և ոչ միայն կենտրոնում հայտնի զվարժանքի վայրեր կան: ՛՛Դրանք, որպես կանոն, առաջին հարկում են, ու դառնում են այդ շենքերի բնակավայրերի համար գլխացավքն: Ժամկը մեկից հետո երիտասարդների գինովցած մի խումբ աղմուկ է բարձրացնում՛՛,-ասաց նա:
Արթուր Օսիկյանն ասաց, որ յուրաքանչյուր տարածքը սպասարկող ոստիկանները անգիր գիտեն՝ ինչ օբյեկտներ գոյություն ունեն, որոնք են աշխատում գիշերային ժամերին: Նա նշեց, որ օրենքը թույլ է տալիս, որ եթե քաղաքացիների անդորրը խախտվում է, զանգեն ոստիկանություն: ՛՛Առաջին անգամ նախազգուշացում է կիրառվում, ցանկացած ահազանգի հետևանքով մեր ոստիկանները մեկնում են, իսկ եթե կա դեպք, երբ ոստիկանը չի իրականացնում իր պարտականությունները, մենք կարձանագրենք՛՛:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ ինքը դիմել է, միշտ օպերատիվ արձագանքել են, սակայն կարծում է, որ ոստիկանները չպիտի սպասեն այդ արձագանքից, այլ այդ վայրերի մոտ կարելի է մինչև գիշերային ժամերին ավելի ինտենսիվ դարձնել պարեկությունը:
՛՛Հաշվի կառնենք՛՛-ասաց Օսիպյանը: