18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները վերաբերում էին ողջ հասարակական –քաղաքական դաշտի խնդիրներին. Հ. Նաղդալյան

Շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ՀՀԿ 15-րդ համագումարը. Արդյո՞ք այն հերթականն էր, թե առավել լայն բովանդակություն ու նոր մեսիջներ էր իր մեջ պարունակում, հարցերի ու շեշտադրումների պարզաբանման համար դիմեցինք Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանին:

Ձեր տպավորությունները ՀՀԿ 15-րդ համագումարից , ի՞նչ խնդիրներ դրվեցին, ի՞նչն եք կարեւորում, եւ հատկապես Ձեզ համար ի՞նչ էր տպավորիչ:

-15-րդ համագումարը գումարվեց ոչ նախընտրական, ոչ հետընտրական ժամանակահատվածում, այլ այնպիսի իրավիճակում, երբ բավական ժամանակ է անցել նախորդ ընտրությունից եւ դեռ բավական ժամանակ կա մինչ հաջորդ ընտրությունները, ու դա իր ուրույն դրոշմը դրեց թե՛ համագումարի նպատակադրումների, թե՛ քննարկումների ընթացքի վրա: Համագումարի նպատակը՝ ներկուսակցական խնդիրներն էին, կուսակցական շինարարությունը եւ հետագա զարգացումը,  կուսակցական աշխատանքների արդյունավետությունը, ներկուսակցական ժողովրդավարությունը եւ այլն: Երկրի ամենամասսայական եւ քաղաքական ուժի համագումարը միշտ էլ երկրի կարեւորագույն քաղաքական իրադարձություններից է, եւ բնական է նաեւ անդրադարձը վերկուսակցական եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին:

    Համագումարի գլխավոր հանգույցը կուսակցության ղեկավար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որը միաժամանակ եւ՛ հաշվետվություն էր, եւ՛ ծրագրային մոտեցումներ՝ ապագա աշխատանքների բնույթի եւ ուղղության վերաբերյալ: Այսօր մեր կուսակցությունը քաղաքական դաշտի մեր գործընկերներից տարբերվում է ոչ միայն տարիքով՝ ՀՀԿ-ն համարյա տարեկից է անկախ Հայաստանին, կամ աշխարհագրությամբ՝ մեր կառույցներով նշագծված է Հայաստանի ողջ քարտեզը, ոչ միայն պատերազմի եւ խաղաղության փորձություններն անցած գաղափարախոսությամբ, այլեւ կազմակերպչական եւ կառուցվածքային ռեսուրսով, որը հաստատուն հենք է՝ շարունակելու եւ ընդլայնելու մեր դերակատարությունը, մարդկային ռեսուրսով՝ ի դեմս նվիրյալ անդամների եւ համակիրների:

   Նախագահի համագումարյան ելույթի մեջ մեկ միասնական օրգանիզմի պես աշխատող կուսակցության կառույցների առջեւ խնդիր դրվեց՝ հետայսու լինել ավելի կուռ, ուղիղ եւ հետադարձ կապով առավել շաղկապված՝ մեր պետության եւ հասարակության բոլոր կենսական խնդիրներին:

  Որպես համազգային լիդեր եւ համազգային խոշորագույն կազմակերպության ղեկավար, շատ կարեւոր էին նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները՝ որոնք վերաբերում էին ողջ հասարակական –քաղաքական դաշտի խնդիրներին: Հատկապես խոսուն եւ հիմնարար արժեք ունեցող մտքեր բարձրաձայնվեցին քաղաքական եւ քաղաքացիական դաշտի, ինչպես նաեւ, քաղաքական դաշտի իշխանական եւ ընդդիմադիր թեւերի փոխհարաբերությունների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Գլխավորը, կարծում եմ, արտահայտված է կարճ, բայց բովանդակային մեկ կարգախոսով, որը, ըստ իս, ոչ միայն բանաձեւ կդառնա շատերի համար, այլեւ թեւավոր խոսք՝ ,,Մենք կիսելու հայրենիք չունե՛նք,,: Քաղաքական դաշտի մասնակիցներս՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր, իրար փոխլրացնելով, պիտի պաշտպանենք եւ ծաղկացնենք հայրենիքը, ամրապնդվենք ու զարգանանք, բայց ոչ՝ մեկս մյուսի հաշվին, համախմբվենք եւ առողջացնենք քաղաքական դաշտը՝ մեր իսկ օրինակով հաստատելով քաղաքական նոր մշակույթ, քաղաքական դաշտ բերելով գաղափարական, սկզբունքային եւ անաչառ բանավեճ՝ զերծ թշնամանքից եւ մաղձից:

Այսինքն՝ Ձեզ առավել սրտամոտ էր համագումարում  քաղաքական  դաշտի զարգացման հարցերին  ուղղված անդրադա՞րձը:

-Թե՛ կուսակցական կառույցները, թե՛ կառավարության եւ գործադիր այլ մարմինների, երկրի ողջ պետական համակարգի ուղղորդումը դեպի լուրջ եւ տեւական աշխատանք , աշխատանք ուժերի գերլարումով կենսական նշանակության ունեցող ծրագրերը իրականացնելու համար: Եվ ես , որպես քաղաքացի եւ կուսակցական, միանում եմ, քանզի հավատում եմ, որ աշխատանքն է բոլոր հաջողությունների եւ հաղթանակաների երաշխիքը, կամ, ինչպես նախագահը բանաձեւեց, աշխարհում շատ բան մեզնից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան  մեզնից է կախված:

Դուք նաեւ ՀՀԿ կանանց թեւի ղեկավարն եք, Ձեր ոլորտում ի՞նչ նոր շեշտադրումներ արվեցին.

-Այո, եւ որպես կանանց խորհրդի նախագահ, այսինքն՝ կուսակցական կառույցի ղեկավար, բնականաբար, կարեւորում եմ կանանց եւ երիտասարդական կառույցների ներգրավման մեծացումը, որը նույնպես արծարծվեց նախագահի խոսքում:

 

   Համոզված եմ, որ ինչպես ՀՀԿ-ի կողմից մեծացավ կանանց մասնակցությունը օրենսդրի կազմում, այնպես էլ հետայսու մեծանալու է կանանց ներկայացվածությունը եւ դերակատարությունը կառավարման եւ այլ օղակներում:

   Կուսակցություն-հասարակություն կապի ամրապնդման գործում կանանց անելիքը մեծ է՝ հատկապես հաշվի առնելով, որ կանայք մեծամասնություն են կազմում կուսակցության ներքին օղակներում, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի շատ լինել մարդկանց կողքին, շփվել եւ աջակցել նրանց խնդիրների լուծմանը:

  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ