Գովազդային վահանակով պոռնո է ցուցադրվել/վիդեո/

Ուկրաինական լրահոսի թեժ հոսքը շարունակվում է: Այս անգամ լուրն ապաքաղաքական է: Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրված վահանակը էրոտիկ բնույթի հոլովակ է ցուցադրել: Տեսանյութի տակ գրված է եղել ”Փառք Ուկրաինային: Շնորհակալություն Մայդանի համար”: Այդ մասին հայտնում է Pravda.tut-ը: Մոնիտորի շուրջ հավաքված երիտասարդներն ամեն կերպ փորձել են անջատել այն: Արդյունքում, ավտոմեքենայի օգնությամբ դա հաջողվել է: