11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Խփվել էր ուսից… ”ձյաձ” Գրիշան Հայաստան եկավ հույսով

Գրիշա դյադյա՝ այդպես ներկայացավ մոտ 70-75 տարեկան տղամարդը, որը Շուշի էր եկել ազգությամբ ռուս գրեթե իր տարեկից կնոջ հետ: Նա չցանկացավ որ հանգամանորեն լուսաբանվի իր պատմությունը, բայց զուտ ընկերաբար կիսվեց և ինձ մեկնեց նկարների ալբոմը:

Նկարներում` առաջին հայցքից ոչ մի արտասովոր բան չկար: Ձյաձ Գրիշան ու իր կինը նկարվել էին երիտասարդ ամուսինների հետ: Սակայն ուշադիր գտնվելու դեպքում զգալի էր, որ տղայի ձեռքը վիրակապված է:

Գրիշան հպարտությամբ անկեղծացավ: Մեկ տարի առաջ նա համացանցում օգնության ահազանգի է հանդիպում: Սահմանի վրա վիրավորված զինծառայողին շտապ վիրահատություն էր անհրաժեշտ ուսի շրջանում:  Նրա փոխանցմամբ ոսկրային փոխպատվաստումների  համար գումար էր պահանջվել:

Կրասնոդարում բնակվող բարերարը՝ իր ռուս կնոջ հետ անմիջապես Հայաստան եկավ: Նրանք փրկեցին ոչ միայն տղայի կյանքը , այլև ամեն գնով վերադարձրին նրա կորսված առողջությունը: Փրկված զինծառայողը բոլորովին վերջերս տղա երեխա է ունեցել:

“Մեր թոռնիկն է ու իմ անունով են կոչել”,-հպարտացավ Գրիշան:

Գրիշան նկատեց, որ ինքը մինչ ռուս կնոջը հանդիպելը երկու անգամ արդեն ամուսնացած է եղել.”Երկու տղա առաջին կնոջիցս և երկու աղջիկ էլ երկրորդ կնոջիցս ունեցա: Չհասկացանք իրար շատ հարցեր էին առաջանում: Արդեն 20 տարի քաղաքացիական ամուսնությամբ Տանյայի հետ եմ ապրում: Ինքը ավելի շատ է նվիրված հայերին, ինձնից առավել հավատացեք, ոնց չհարգես նման կնոջը”:

Դյադ Գրիշան չէ ցանկանում պատմել, թե ինչն է իրեն բերել Շուշի, բայց շրջապատի մարդկանցից վկայեցին՝ օգնություն է բերել երեխաներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ