08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2014

՛՛Չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ՛՛ /վիդեո/

՛՛Ես աշխատում եմ այս պաշտոնում և ապագա որևէ զարգացում չեմ բացառում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկայում նա այս պաշտոնից ևս ազատվի:  ՛՛Ամեն ինչ կարող է լինել, մարդը միշտ նախարար չի լինում, չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ, չի բացառվում, որ ընդհանրապես այլ աշխատանքով […]

Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչը կմասնակցի ամերիկյան մրցաշարին

Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 5-11-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվելիք արագ շախմատի մրցաշարին: Armchess-ը հայտնում է, որ Պետրոսյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Լև Ալբուրտը, Ադրիան Միխալչիշինը, Միխայիլ Գուրևիչը, Գենադի Զայչիկը, Եվգենի Սվեշնիկովը, Իրինա Կրաշը և Մաշա Կլինովան: Արագ շախմատից հետո գրոսմայստերները կանցկացնեն նաեւ կայծակնային մրցաշար:

Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: ՛՛96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր […]

Ռուսաստանը Սիրիային միլիոնավոր եվրոներ կնվիրի

Այս տարի Ռուսաստանը Սիրիային կհատկացնի 240 մլն եվրո սոցիալական խնդիրները լուծելու համար: Коммерсант-ը հայտնում է, որ նշված գումարից 46 մլն-ն անհատույց է: Բանն այն է, որ ամիսներ առաջ Սիրիայի կառավարությունը գումարը անհատույց տրամադրելու խնդրանքով դիմել էր Ռուսաստանին, որն էլ բավարարվել է: Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թ.-ի գարնանից:

Դհոլ-զուռնայով և աղ ու հացով դիմավորեցին Աղվան Հովսեփյանին ու Սամվել Ալեքսանյանին/վիդեո/

Այս պահին Ապարանի կենտրոնական հրապարակում տիրում է ուրախ տրամդրություն: Ապարանցիները պատրաստվում են տոնել Բաշ-Ապարանի հերոսամարտի 96 ամյակը: Րոպեներ առաջ աղ ու հացով և դհոլ-զուռնայով նրանք դիմավորեցին  ՛՛Նիգ Ապարան՛՛ հայրենակցական միության պատվավոր ապարանցիներին՝ նակին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նրանք շարժվեցին դեպի Դրոյի գերեզմանը, որտեղ էլ կմեկնարկի տոնական միջոցառումը:  Մանրամասները` […]

Կառավարությունը զսպելու է գարու գնի անկումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել է խորհրդակցություն՝ շրջվարչակազմերի ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտի ղեկավար պաշտոնյաների մասնակցությամբ: Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է բերքահավաքի՝ մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքները: Նրա խոսքով՝ դրանք ընթանում են, ընդհանուր առմամբ, նախատեսված ժամկետներում ու ծավալներով: Անդրադառնալով մեքենա-տրակտորային պարկի պատրաստվածությանը՝ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ ներկա ծավալները բավարարում են ընթացիկ աշխատանքներին, […]

Յուրա Մովսիսյանը` ”Սպարտակի” երկրորդ լավագույն ֆուտբոլիստ

Մոսկվայի ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան ակումբի երկրպագուների կայքի` ”Фратрия”-ի կողմից ճանաչվել է մրցաշրջանում ակումբի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնն է ճանաչվել կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:   Յուրա Մովսիսյանը ճանաչվել է նաև թիմի լավագույն ռմբարկու. նա դարձել էր 16 գոլի հեղինակ: Հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը 6-րդն է:

Ադրբեջանի հերթական դիվերսիան.կորուստներ 2 կողմից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայիններիառաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի