22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը զսպելու է գարու գնի անկումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել է խորհրդակցություն՝ շրջվարչակազմերի ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտի ղեկավար պաշտոնյաների մասնակցությամբ:

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է բերքահավաքի՝ մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքները: Նրա խոսքով՝ դրանք ընթանում են, ընդհանուր առմամբ, նախատեսված ժամկետներում ու ծավալներով: Անդրադառնալով մեքենա-տրակտորային պարկի պատրաստվածությանը՝ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ ներկա ծավալները բավարարում են ընթացիկ աշխատանքներին, սակայն անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ քանակի կոմբայններ կներգրավվեն Հայաստանի Հանրապետությունից:

Վարչապետն ընդգծել է, որ ի հավելում գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներկրված և պատվիրված ծավալի՝ պետք է վերջնականացնել դրանց պահանջարկը, որպեսզի կարճ ժամանակահատվածում ամբողջովին լուծվի գյուղտեխնիկայի սղության խնդիրը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության մասնակիցներին ակտիվորեն զբաղվել անասնակեր ծղոտի պահեստավորման աշխատանքներով, քանի որ տարին անբարենպաստ է անասնակերի համար, իսկ պահանջարկը՝ մեծ:

Անդրադառնալով գարու գնի խնդրին՝ վարչապետ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ «գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» շուկայականից բարձր գնով (125 դրամ) վերցնելու է գարին, որպեսզի կարողանա զսպել գների կտրուկ անկումը: Նա հանձնարարել է ներկաներին համապատասխան միջոցառումներ ձեռք առնել այդ զսպման քաղաքականության իրականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ցորենի սպասվող գնին, ըստ Ա. Հարությունյանի, պետական միջամտության կարիք չի լինելու, քանի որ շուկայական գինը գտնվում է բավարար մակարդակի վրա:

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ բարերար Վարուժան Գրիգորյանը 200 մլն դրամ է նվիրաբերել զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և մերձարաքսյան տարածքի զարգացման ծրագրերին: Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ընտանիքների ցուցակները և զբաղվել գումարների նպատակային ծախսման հարցերով:

 Քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ նվիրված միջդաշտային ճանապարհների բարեկարգմանը, անասնապահության ու հողագործության վարկավորմանը և աշնանացանի նախապատրաստական աշխատանքներին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ