12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ՛՛ /վիդեո/

՛՛Ես աշխատում եմ այս պաշտոնում և ապագա որևէ զարգացում չեմ բացառում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկայում նա այս պաշտոնից ևս ազատվի: 

՛՛Ամեն ինչ կարող է լինել, մարդը միշտ նախարար չի լինում, չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ, չի բացառվում, որ ընդհանրապես այլ աշխատանքով զբաղվեմ՛՛,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր ծրագրին, ապա նախկին նախարարն ասաց, որ ծրագիրը նայում է առաջ, անցյալից վերցրել է լավ բաներ ու ներկայացրել է նոր ծրագրեր, իսկ հիմնական շեշտադրումներն արել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ