08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2014

Հանցագործները պատասխան են տալու /վիդեո/

Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 28-ի մամուլի ասուլիսում անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամների կողմից ծեծկռտուքին՝ ասաց, որ բոլոր հանցագործները մի  մի օր պատասխան են տալու: “Ոչ միայն օլիգարխներն են հանցագործ, այլ նաեւ ուժային կառույցները: Մենք պետություն ենք կառուցելու”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Ռուսաստանի նավթը կբավարարի 30 տարի

Ռուսաստանի բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոն հայտարարել է, որ երկրի նավթի հայտնի պաշարները կբավարարեն 30 տարի տարեկան 600 մլն տոննա արդյունահանելու դեպքում: Նա հայտնել է, որ նավթի հայտնի պաշարները կազմում են 12.5 մլրդ տոննա, իսկ կանխատեսվող պաշարներինը` 50 մլրդ տոննա: CIA Factbook-ի տվյալներով, 2013 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ նավթի պաշարներով Ռուսաստանն աշխարհում 8-րդն էր` 80 […]

Միշտ լավ է, երբ կա երրորդ թև. Լ. Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանից ու ԲՀԿ-ից /վիդեո/

՛՛Ընդդիմությունը կարիք չունի պատրաստվելու, ամբողջ ժողովուրդը պատրաստ է իր ձայնը չտալ ՀՀԿ-ին, այնպես որ մենք խնդիր չունենք պատրաստվելու, այդ ՀՀԿ-ը խնդիր ունի ամեն օր՝ 3 տարի շուտ, փորձել շոշափել տրամադրությունները և որ մասում տրամադությունն ի նպաստ ՀՀԿ-ի չի, փորձել լուծումներ գտնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ համագումարում […]

Հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել և վերահաստատել պետություն ունենալու իր իրավունքը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Առաջին հանրապետության տոնի առթիվ: Սիրելի’ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի առիթով: 96 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության, ոչ միայն Հայաստանի անկախության տոնն […]

Սամվել Ալեքսանյանն իր պարտքն է համարում

Այսօր Բաշ-Ապարանի հաղթանակին նշված տոնակատարությանը մասնակցում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, ասաց, որ չի ուզում խոսել պատմությունից: Սամվե լԱլեքսանյանը միայն նշեց, որ որպես ապարանցի, ամեն տարի ներկա է գտնվում տոնախմբությանը, և իր պարտքն է համարում ամենտարի սեղան գցել ժողովրդի ու դրսի հյուրերի համար:  

Մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել

Ինչպես ցույց է տալիս երեկվա դիվերսիան, հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված ”գերարհեստավարժների” միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ՝ սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին։ Facebook-յան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք. Ս. Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող […]

Բալետի պարուհին՝ “օդից կախ”. զարմացել էր ”Ռեինկարնացիայի” Ռոլանդը /ֆոտո, վիդեո/

Բալետի պարուհի  Ժակլինա Մարխոշյանը “Ժպտացող արժեքներ”  լուսանկարների ցուցահանդեսում տեսնելով իր լուսանկարը հիացմունքից բացի՝ նաեւ զարմացավ: “Կարծես օդում լինեի՝ առանց թելերի”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:  Հիշեցնենք, որ ցուցահանդեսի հեղինակը Էմման է եւ նա ներկայացրել է հայ հայտնիների լուսանկարները: Զարմացել էր նաեւ “Ռեինկարնացիա” խմբի անդամ Ռոլանդ Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

”Ռեալի” ֆաների խելահեղ արձագանքը Ռամոսի գոլից հետո/վիդեո/

Ինչպես հայտնի է, ”Ռեալը” նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Տեսանյութում ներկայացված է ”Ռեալի” երկրպագուների արձագանքը Սերխիո Ռամոսի գոլից հետո, ինչը թույլ տվեց հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի