07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ:

՛՛96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր հերոսների, առաջնորդների, ողջ ժողովրդի սխրանքին, առանց որի չէր լինի ո՛չ դրան հետեւած Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ ոչ էլ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը: 

 

Ցավոք, առաջին հանրապետությունը կործանվեց թուրք-բոլշեւիկյան հակահայ դաշինքի գործողությունների, 11-րդ կարմիր բանակի հարձակման արդյունքում: ԵՎ այսօր մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր պատմությունից եւ թույլ չտալ դրա դառը էջերի կրկնությունը: Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած՝ արտաքին թե ներքին սպառնալիքից եւ ոտնձգությունից:

 

՛՛Ժառանգությունը՛՛ նաեւ իր զորակցությունն է հայտնում իրենց պետության ինքնիշխանության համար պայքար մղող բոլոր ժողովուրդներին եւ օգտվելով առիթից շնորհավորում ենք Ուկրաինայի ժողովրդին՝ երկրի ղեկավար ընտրելու կապակցությամբ եւ մաղթում նրան խաղաղություն, ազատություն, իսկ նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ հաշվետու ծառայություն: Մենք նաեւ շնորհավորում ենք Եվրամիության մեր գործընկերներին՝ Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ եւ հատկապես ԵԺԿ-ի ներքո համախմբված մեր քույր կուսակցություններին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ