08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2014

՛՛Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ՛՛ սկզբունքը. հիշեցին Պարույր Սևակին

՛՛ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին՛՛ տարեկան հաշվետվության քննարկումներին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, թե 2013թ-ը աննախադեպ տարի էր արտաքին պարտքի համար՝ 861 մլն դոլար, այն դեպքում, երբ 2012-ի այն եղել է 139 մլն, 2011-ին՝ 101։ ՛՛Միանգամից այսպես կտրուկ աճ, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում, ինչքանո՞վ է նպատակահարմար նման պիկը՛՛,-հարցրեց նա՝ հավելելով, որ […]

‘’Թիմակիցներս չեն կասկածում ֆուտբոլային տաղանդիս”. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bundesliga.de-ի հետ զրույցում խոսել է Գերմանիայում իր առաջին մրցաշրջանի մասին: Մադրիդի “Ռեալի” դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստանում ընդունված է ասել. երբեմն Աստված թույլ է տալիս, որ դու ընկես, որպեսզի գնահատես այն ինչ ունես: Յուրգեն Կլոպն ինձ ասաց, որ չկախեմ գլուխս, չընկճվեմ, որ իմ կարիերայում հնարավոր են […]

Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դեռ գնում Հայաստանից

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Ազգային ժողովում 2013 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց, որ նրան վաղուց ճանաչելով՝ վստահ է՝ իր ասած ամեն թվի տակ ունի պատասխանը, բայց մատուցման ձևից տպավորություն է ստեղծվում, թե փայլուն տարի է եղել տնտեսության աճի մասով: ՛՛Դուք փայլուն ծրագրավորողներ եք, որքան […]

Օլիգարխը հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր և օլիգարխ Պյոտր Պորոշենկոն 55.9%-ով հաղթում է երկրի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է: Երկրորդ տեղում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն`12.9%, երրորդում` Օլեգ Լյաշկոն` 8%: Պորոշենկոն Ռադայի պատգամավոր է ընտրվել 2012 թ.-ից: Forbes-ի համաձայն, քաղաքական գործիչը հանդիսանում է Ուկրաինայի ամենահարուստ 7-րդ մարդը:

Մութ պատմություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝  ՌԴ-ից վերցված 500 միլիոն դրամ վարկի պատմությունը դարձել է բազմաչարչար: ՛՛Երբ այն բերվեց խորհրդարան, ԲՀԿ-ը չքվեարկեց, որովհետև ասվեց մեզ, թե դուք քվեարկեք, որ 500 մլն դոլարի վարկ ենք վերցնելու հետո կներկայացնենք բացվածքը, թե ի՞նչ ուղղություններով է ծախսվելու վարկը: Բայց խորհրդարան ծախսերը չբերվեցին, ու, բնականաբար, որոշակի կասկածելի շղարշով պատվեց […]

Դրամաշնորհների թիվը նվազել է

ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց  արտաքին ազդեցությամբ իրականացվող նպատակային ծրագրին վերաբերող դրույթները. ՛՛Դրանց ուղղությամբ սահմանված է առանձին ընթացակարգ, որոնք տարբերվում են սովորական, ներքին աղբյուների հաշվին իրականացվող ծրագրերից, եթե ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի համար բյուջեում նախատեսված թվային մեծություններն իրենցից ներկայացնում են առավելագույն չափաքանակներ, ապա արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի […]

Քանի անգամ է Կենտրոնական բանկը միջամտել

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց ԿԲ նախագահ Աթուր Ջավադյանին, թե 2013 թ-ին քանի անգամ է ԿԲ-ն ստիպված եղել միջամտել տնտեսության մեջ՝ զսպելու գնաճը: Ջավադյանն ասաց, որ ԿԲ-ը միջամտություններ է ունեցել արտարժույթային շուկայում միայն իրավիճակը հարթելու ուղղությամբ: ՛՛Մենք ավելի շատ վաճառել ենք արտարժույթ, քան գնել ենք:  Ավելի շատ դոլար […]

Կապանի հանքագործներն ընդդեմ Քաջարանի /ֆոտո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Երեկ կայացավ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության եւ “Զանգեզուրի ՊղնձամոլիբդենայինԿոմբինատ” ՓԲԸ- ի հավաքական թիմերի միջեւ հերթական ֆուտբոլային սիրողական խաղը: Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին հիանալի խաղ ցուցադրելու համար, եւ շնորհակալություն հայտնում երկրպագուներին՝ երկու թիմերին աջակցելու եւ ոգեշնչելու համար: Մենք շատ ուրախ ենք […]

LifeNews-ի լրագրողներն ազատ են արձակվել/վիդեո/

Известия-ն հայտնում է, որ գերությունից ազատ են արձակվել և Ռուսաստան տեղափոխվել LifeNews-ի լրագրողներ Մարատ Սայչենկոն և Օլեգ Սիդյակինը: Հիշեցնենք, որ նրանց առևանգել էին Ուկրաինայում մայիսի 18-ին: Լրագրողների ազատ արձակման հարցով զբաղվել է անձամբ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Մայիսի 24-ի երեկոյան լրագրողները տեղափոխվել են Գրոզնի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի