08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2014

Կադաստրի նոր պետի անունը հայտնի է

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվելու Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Հիշեցնենք, որ կադաստրի նախկին պետ Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:  Մարտին Սարգսյանը համամասնական ցանկով է ընտրվել պատգամավոր եւ կադաստրի պետ նշանակվելուց հետո, մանդատը պետք է փոխանցվի ցուցակի հաջորդ համարին: […]

Վթար Լճաշեն գյուղի մոտ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 26-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն–Չկալովկա ավտոճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են “ՎԱԶ 2106” (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 […]

Բյուջեի եկամուտները նախատեսվածից շատ են եղել

Ազգային ժողովւմ այսօր մեկնարկել է ”Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ՝ 2013 թվականին գրանցվել է 3.5 տոկոս տնտեսական աճ, գնաճը այդ տարի եղել է 5 տոկոս: 2013 թվականի համար նախատեսված է եղել ապահովել 1 տրիլիոն 32 մլն եկամուտ, ապահովվել է 1 տրիլիոն […]

Մաուրո Գևգևոզյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ ”Դոմեն դե դիվոն” հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով: Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք […]

Եղանակը շարունակում է անակնկալներ խոստանալ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի  25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում ` Մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

100-րդ անգամ նշվեց Սայաթ-Նովյան Վարդատոնը /ֆոտ/

Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան “Վարդատոնը” մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան “Վարդատոնին” մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից եւ երկրներից ժամանած հյուրերը եւ հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին: Բազմահազարանոց եւ բազմազգ հասարակությունը Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն […]

Ուկրաինայում առաջատարը գործարար թեկնածուն է

Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում` նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովում մշակվել է քվեաթերթիկների 26 տոկոսը:  Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ձայների 13.14%-ը, 3-րդ տեղը զբաղեցնում է “Արմատական կուսակցության” Օլեգ Լյաշկոն՝ 8.48%-ով։ Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար պայքարում էին 21 թեկնածու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի