08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մաուրո Գևգևոզյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում՝ ”Դոմեն դե դիվոն” հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գեւգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:

Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ մարզում կանցկացնի այսօր ժամը 19:30-ին: Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի ”Ֆոնտենետ” մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ