Մութ պատմություն
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՌԴ-ից վերցված 500 միլիոն դրամ վարկի պատմությունը դարձել է բազմաչարչար: ՛՛Երբ այն բերվեց խորհրդարան, ԲՀԿ-ը չքվեարկեց, որովհետև ասվեց մեզ, թե դուք քվեարկեք, որ 500 մլն դոլարի վարկ ենք վերցնելու հետո կներկայացնենք բացվածքը, թե ի՞նչ ուղղություններով է ծախսվելու վարկը: Բայց խորհրդարան ծախսերը չբերվեցին, ու, բնականաբար, որոշակի կասկածելի շղարշով պատվեց այդ վարկի էպոպեան՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե վարկը տրվել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին: ՛՛Այսօր էլ, ես հղում անելով մամուլին, կարող եմ ասել, որ հրապարակվեց, որ վարկից լրջագույն գումարներ տրվել են ռուսաստանաբնակ հայ գործարարների նախորդ կառավարության ինչ-որ մի անհասկանալի որոշմամբ, որի իրավունքը, մասնագետների պնդմամբ, չունեին: Այսինքն՝ Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է հանվել Ռուսաստան: Ուստի վարկի հետ կապված անորոշությունները այդպես էլ մնաց՛՛,- նկատեց ԲՀԿ պատգամավորը: