05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

‘’Թիմակիցներս չեն կասկածում ֆուտբոլային տաղանդիս”. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի “Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bundesliga.de-ի հետ զրույցում խոսել է Գերմանիայում իր առաջին մրցաշրջանի մասին:

Մադրիդի “Ռեալի” դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպման վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստանում ընդունված է ասել. երբեմն Աստված թույլ է տալիս, որ դու ընկես, որպեսզի գնահատես այն ինչ ունես: Յուրգեն Կլոպն ինձ ասաց, որ չկախեմ գլուխս, չընկճվեմ, որ իմ կարիերայում հնարավոր են նման դեպքեր, և դրանք ինձ ավելի ուժեղ պետք է դարձնեն”:

Մխիթարյանն անդրադարձել է նաև Բունդեսլիգայի առանձնահատկություններին.”Գերմանիայում թիմերը հավասարազոր են: Որոշ խաղերում մենք վերահսկում են խաղը, այլ խաղերում պետք է գործենք հակագրոհներով: Այնպես որ, ես պետք է մշտապես պատրաստ լինեմ 100%-ով: Ես շատ եմ խոսել Յուրգեն Կլոպի և թիմակիցներիս հետ: Նրանք բոլորն էլ ասել են, որ վստահ են իմ տաղանդին: Նրանք խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել մարդկանց ասածներին: Առաջին օրից էլ զգացել եմ, որ իմ ուժերին հավատում են: Դա ինձ համար մեծ օգնություն էր”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ