29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դրամաշնորհների թիվը նվազել է

ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց  արտաքին ազդեցությամբ իրականացվող նպատակային ծրագրին վերաբերող դրույթները. ՛՛Դրանց ուղղությամբ սահմանված է առանձին ընթացակարգ, որոնք տարբերվում են սովորական, ներքին աղբյուների հաշվին իրականացվող ծրագրերից, եթե ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի համար բյուջեում նախատեսված թվային մեծություններն իրենցից ներկայացնում են առավելագույն չափաքանակներ, ապա արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում այդ չափաքանակները սահմանվում են ոչ թե տվյալ տարվա բյուջեով, այլ այն համաձայնագրով, որը կնքվում է ՀՀ-ի և տվյալ դոնոր կազմակերպության կամ երկրի միջև՛՛,-նկատեց նա:

Նա հայտնեց, որ բյուջեի կատարողականի 100%-ի գերազանցումը օրենքի խախտում չէ, և դա վերաբերում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

Ապա Ջանջուղազյանն անդրադարձավ եկամուտների թվային տվյալներին. նախորդ տարվա բյուջեով ծրագրվել է ստանալ շուրջ մեկ տրիլիոն երեսուներեք միլիարդ դրամ եկամուտներ, որից մեկ տրիլիոն տասնհինգ միլիարդ դրամը` ներքին աղբյուրներից, իսկ մնացած տասնութ միլիարդ դրամը` դրամաշնորհներից:  

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացել է շուրջ 41 միլիարդ դրամով և կազմել մեկ տրիլիոն 74 միլիարդ դրամ, որից մեկ տրիլիոն 54 միլիարդ դրամը` սեփական եկամուտների, 20 միլիարդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: Փաստացի եկամուտները կազմել են շուրջ մեկ տրիլիոն 71 միլիարդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 125 միլիարդ դրամով կամ 13,2%-ով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով, այլ եկամուների ծրագիրը գերակատարվել` 8,2%-ով, իսկ ահա պաշտոնական դրամաշնորհները կանխատեսվածից պակաս են ստացվել`շուրջ 6,8 միլիարդ դրամով կամ արձանագրվել է 66,2 % կատարողական: Եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը հաշվետու տարում կազմել է 25,11%:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ