08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2014

”Օրենքով գողը” մահացել է տուբերկուլյոզից

Մայիսի 21-ին Լադիժինսկու ուղղիչ գաղութում տուբերկուլյոզից մահացել է ”օրենքով գող” Արթուր Երոշևսկին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես ”Արթուր”: Նա մինչ մահը մեծ հարգանք է վայելել քրեական աշխարհում: Երոշևսկին հայտնի է Օդեսայում 1997 թ.-ի մայիսի 2-ին Սուվորովյան սրճարանում տեղի ունեցած դեպքով: Նշված վայրում փոխհրաձգության հետևանքով սպանվել էին 2 ոստիկան և 3 այցելու, որոնցից 2-ը երիտասարդ […]

Մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը։ Բանաստեղծուհին  ծնվել է 1936թ.-ին, Արգենտինայում և ստեղծագործել է հայերեն, իսպաներեն, նաև՝ անգլերեն և իտալերեն։ Նրա ստեղծագործությունների թվում է նաև Րաֆֆու “Խենթը”  վեպի իսպաներեն թարգմանությունը։  1968թ.-ին տեղափոխվել է Լոս Անջելես։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը։ Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ […]

Հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է ”Ապրենք սովորելով” ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը։ […]

Անգին եղբայր, նա պարտավոր է /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ տանհինգերորդ համագումարի մեկնարկից առաջ շնորհավորեց լրագրողներին: Ինչու է շնորհավորում լրագրողներին հարցին, ”Մենք բոլորս միասին ենք”, արձագանքեց վարչապետը: Կառավարության ծրագրին միմյանց փոխարեն քվեարկելու հարցի առնչությամբ ասաց՝ եթե նման բան է եղել, ուրեմն ընդդիմադիրները պետք է տեղում պահանջեին քվեարկության պատկերը:Ամեն դեպքում Աբրահամյանը դեմ է նման երեւույթին: ”Դա վատ բան է, անհրաժեշտությունն […]

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 24-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում ` Մայիսի 24-28-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]

Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղին բացվելու՞ է

Ամիսներ առաջ Նախիջևանի հիմնախնդրի լուծման հարցում արմատական զարգացումների վերաբերյալ մեր նախաձեռնության ներկայացրած կանխատեսումն իրականություն դարձավ: Օրերս Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ախունդը Ջուլֆա կատարած իր այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ:  Իրանի և Արևմուտքի հարաբերությունների արմատական վերանայման ներկայիս գործընթացի պայմաններում Նախիջևանի հիմնախնդրի նկատմամբ Իրանի այս շահագրգիռ նախաձեռնությունը […]

”Շալանդը համոզված է, որ հաջողություն կունենանք Եվրո-2016-ում”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Спорт Экспресс-ին տված հարցազրույցում խոսել է առաջիկա ընկերական հանդիպումների մասին: – ”Դինամոյի” հետ կապված հստակություն կա՞, չէ որ արդեն հունիսի վերջին ավարտվում է պայմանագրի ժամկետը:  – Հավանաբար, երբ վերադառնամ, ինչ-որ բան պարզ կլինի: Մոտավորապես հունիսի կեսերին հայտնի կդառնա`արդյոք կշարունակեմ հանդես գալ ”Դինամոյում”, թե ոչ: – Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականի նոր […]

Հայաստանում մասոնների մեծ հավաք է տեղի ունենալու. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Ըստ որոշ տեղեկությունների՝ այս տարի եւս Հայաստանում տեղի է ունենալու մասոնների մեծ հավաք։ “Ժամանակին” հասած տեղեկությունների համաձայն՝ հավաքը նախատեսված է հուլիսին, որին հրավիրված է ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն։ Հավաքն ու վերջինիս այցը, ըստ ամենայնի, ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների։ Մասոնները Հայաստանում ընկալվում են իբրեւ միջազգային դավադիր մի […]

“Վերջին զանգ”-ը դատարանում հնչեց. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ-ի գործի դատական քննությունը: Երևանի թիվ 65 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմանը երեկ իր դասարանի հետ պետք է Վերջին զանգի տոնական միջոցառումների մասնակցեր:Սակայն նա նստած էր դատարանում՝ այն էլ ամբաստանյալի աթոռին: Ըստ մեղադրանքի՝ Արմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի