18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է ”Ապրենք սովորելով” ծրագիրը:

Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը։ ”Ագաթ” ՀԿ անդամները նկատում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք առողջապահական ծառայություններից օգտվելիս հանդիպում են որոշակի խոչընդոտների։

Օրինակ, չկան բրայլյան այբուբենով առողջապահական տեղեկատուներ կամ ձայնագրված սկավառակներ, որոնց միջոցով բժշկական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Խուլ և թույլ լսողություն ունեցող կանանց համար չկան ժեստերի լեզվի թարգմանություն ապահովող մասնագետներ, տեղաշարժողական խնդիրներ ունեցող կանանց համար խոչընդոտ է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունը: 

”Ապրենք սովորելով” ծրագրի համակարգող Ռոզա Ավագյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում մասնագետները հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության մասին դասընթացներ են անցկացնում։ Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում.

”Սեմինարների ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող կանայք նշում են, որ վախենում են հղիանալ։ Մենք բացատրում ենք, որ սայլակից օգտվող կինը կարող է երեխա ունենալ, ներկայացնում ենք նրա վարքի առանձնահատկությունները, որպեսզի բարդություններ չունենա հղիության ընթացքում, խոսում ենք երեխայի խնամքի մասին”։

”Ագաթ” ՀԿ-ին անդամագրված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60 կին։ Ռոզա Ավագյանը նշում է, որ իրենք հիմնականում աշխատում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց հետ, թեև որոշակի ծրագրեր իրականացնում են նաև թույլ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար. «Դասընթացների միջոցով փորձում ենք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Հանրությունն առաջին հերթին պետք է տեսնիանձին և ոչ թե նրա հաշմանդամությունը։ Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց մոտ կոմպլեքսներըշատ են։

Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը նրանց վերարտադրողական առողջության, սեռական կյանքի մասին, որպեսզի հասկանան, որ իրենք նույնպես այս հասարակության լիարժեք անդամն են, և ոչնչով չեն տարբերվում մյուսներից»։ Ուսուցանող Գայանե Գրիգորյանն էլ տեղեկացնում է, որ դասագրքերում ներառված չեն թեմաներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց։

Սեմինարների ընթացքում Գյումրու բժշկական քոլեջի ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես կարելի է ընդունել, սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, որ տերմիններն են ճիշտ, որոնք սխալ, ինչպես պետք է դիմել, օգնություն առաջարկել, որպեսզի վերջիններս չվիրավորվեն։ Գյումրու բժշկական քոլեջի ուսանողուհի Սուսաննա Նորսոյանը նշում է, որ ինքը բավականաչափ գիտելիքներ չուներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու, բուժօգնություն ցուցաբերելու առումով։

Ասում է, որ իր շրջապատում էլ կան նման կանայք, և սեմինարների ընթացքում ստացած գիտելիքներն առաջին հերթին նրաց հետ շփումներում է կիրառելու։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ