“Վերջին զանգ”-ը դատարանում հնչեց. Ժամանակ
“Ժամանակ” թերթը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս՝ 1996 թվականի նոյեմբերի 13-ին ծնված Արման Մ-ի գործի դատական քննությունը:
Երևանի թիվ 65 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արմանը երեկ իր դասարանի հետ պետք է Վերջին զանգի տոնական միջոցառումների մասնակցեր:Սակայն նա նստած էր դատարանում՝ այն էլ ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Արմանը 2013, թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 12 անց 40 րոպեին Երևանի թիվ 65 ավագ դպրոցում աղջկա հարցով պարզաբանում ստանալու համար դասարանից դուրս է կանչել 11-րդ դասարանցի Միքայելին: Վերջինիս հետ անմիջապես դասարանից դուրս են եկել նաև նրա մի քանի դասընկերները, այդ թվում՝ ներկա գործող տուժողներ Ռոլանդն ու Էրիկը:
Արմանի և Միքայելի միջև վիճաբանություն է ծագել, հենց դպրոցական միջանցքում:
Արմանը ձեռքով հարվածել է Միքայելին: Ապա խառնվել են վերջինիս դասընկերները, և ինչպես լինում է նման դեքերում , տուժել են հենց պարզաբանման հետ կապ չունեցող տղաները՝ Ռոլանդն ու Էրիկը:
Արմանը ըստ մեղադրանքի՝ երկու անձի մարմնական վնասվաք պատճառելու դիտավրությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռոլանդի գոտկային շրջանին, ինչպես նաև Էրիկին՝ երկուսի առողջությանն էլ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: