10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անգին եղբայր, նա պարտավոր է /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ տանհինգերորդ համագումարի մեկնարկից առաջ շնորհավորեց լրագրողներին: Ինչու է շնորհավորում լրագրողներին հարցին, ”Մենք բոլորս միասին ենք”, արձագանքեց վարչապետը:

Կառավարության ծրագրին միմյանց փոխարեն քվեարկելու հարցի առնչությամբ ասաց՝ եթե նման բան է եղել, ուրեմն ընդդիմադիրները պետք է տեղում պահանջեին քվեարկության պատկերը:Ամեն դեպքում Աբրահամյանը դեմ է նման երեւույթին: ”Դա վատ բան է, անհրաժեշտությունն էլ չկար, ես քննադատում եմ այն բոլոր պատգամավորներին, ովքեր քվեարկել են ոչ իրենց փոխարեն”:

Ինչ վերաբերում է հարբած ԱԺ եկած պատգամավորներին. վարչապետն այս մասին մամուլից է տեղեկացել: ”Իհարկե, վատ բան է: Ողջունելու ժամանակ չեմ նկատել, ուշադիր չեմ եղել”,-ասաց: 

Անդրադառնալով գործարարներին ստվերից դուրս բերելուն. ”Որևէ նախարար իրավունք չունի գործարարութամբ զբաղվել: Ինչի մասին է խոսքը”: Իսկ պաշտոնյաների բարեկամները բիզնես ունենալու իրավունք ունե՞ն.

”Ինչու չունենան, պետք է տարանջատել` եթե մարդու բարեկամը զբաղվում է բիզնեսով, պետք է դա բարեկամի միջոցով չլինի: Օրինակ՝ ես դատապարտում եմ այն պաշտոնյային, ում որդին, ում բերակամը, ում եղբայրը զբաղվում է բիզնեսով ու հարկային դաշտում չի հայտանբերվում, դա է խնդիրը: Դրա համար հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել այն բոլոր նախարարների, պաշտոնյաների բարեկամներին, ովքեր զբաղվում են բիզնեսով, հետաքրքրվել` հարկերը վճարում են, թե ոչ”: Հովիկ Աբրահամյանը շեշտեց` առաջինն իր մերձավորներից է սկսելու: ”Իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, գնամ ստուգեմ նաև իրեն` հարկերը վճարում է, թափանցիկ ներկայացնեմ: Եթե վարչապետինը չանենք, ինչու չանենք”:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ