08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2014

Նախկին մաքսավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Հովիկ Աբովյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարն է, նախկինում զբաղեցնում էր Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:

Գործարարներն էլ հայրենասեր են. նախարար

”Կարծում ենք, որ իրենք էլ են հայրենասեր և մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին` պետք է որոշակի իրենց դիրքորոշումները, ընդհանրապես իրավական-տնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխություններն ընկալվեն ավելի ճիշտ”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես են կարողանալու գործարարներին դուրս բերեն ստվերային դաշտից: ”Ես չեմ կարծում, որ մինչև […]

Արթուր Աբրահամն` անձնական կյանքի, Vitamin ակումբի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

Այսօր կայացած մամուլի ասուլիսում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է չեռնոգորցի Սյեկլոցայի դեմ մենամարտից առաջ տեղի ունեցած հետաքրքիր դեպքի մասին, երբ չեմպիոնական գոտին ռինգ  բարձրացրեց Vitamin ակումբի անդամ Գարիկ Պապոյանը: ”Ես սիրում եմ, երբ հայերն արտասահմանում միասնական են: Ես եւ շատ հայեր սիրում են Գարիկին, Vitamin ակումբը: Տեղյակ էր, որ տղաները լինելու են […]

Նազենի Հովհաննիսյանը երազում է երեխա ունենալ. “Տարոսը մեզ” գրել է նա՝ անդրադառնալով Սիրոշոյի հղիությանը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր facebook-ի էջում նոր լուսանկար է հրապարակել երգչուհիներ Սիրուշոյի եւ Սոֆի Մխեյանի հետ: Լուսանկարի վերևի հատվածում նա գրել է. “Լուսավոր, գեղեցիկ, սիրելի, խելացի եւ երիտասարդ մայրիկ, տարոսը մեզ”:

Դրսում են մեզ հյուրասիրում. Հեղինե Բիշարյան

Ազգային ժողովի  “Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար անընդունելի է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է “Պետական գնումների մասին” եւ “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոթեթը: Ըստ Բիշարյանի,  այդ ծախսերը պետք է լինեն […]

Դումանյանի որդին նշանակվել է

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:

Գյումրու քաղաքապետը կարևորեց ընտանիքի դերը

Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց  գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ)  Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին  դրամական պարգևներ և  նվերներ: Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց  հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն […]

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք . Շիրակ կենտրոն/վիդեո/

Գյումրիի ”Շիրակ կենտրոն”-ից մեզ տեղեկացնում են. ‘Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմումմիայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ: “Շիրակ կենտրոնի”  պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, […]

Որ դեպքում ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ կպահանջի նախագահի հրաժարականը

՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ այն ժամանակ դուրս կգա փողոց, կպահանջի Կառավարության, նախագահի հրաժարականը, երբ համոզված կլինի, որ կարող է այդ խոստումներն իրականացնել: ՛՛Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում: Մենք փողոց ենք դուրս գալու այն ժամանակ, երբ ունենալու ենք կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման ճանապարհային քարտեզները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի