16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գործարարներն էլ հայրենասեր են. նախարար

”Կարծում ենք, որ իրենք էլ են հայրենասեր և մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին` պետք է որոշակի իրենց դիրքորոշումները, ընդհանրապես իրավական-տնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխություններն ընկալվեն ավելի ճիշտ”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես են կարողանալու գործարարներին դուրս բերեն ստվերային դաշտից:

”Ես չեմ կարծում, որ մինչև հիմա հայրենասեր չէին, պարզապես նոր հարաբերություններ են անհրաժեշտ: Մի տնտեսական փուլում ենք, որտեղ այս հարցի լուծումը` ստվերի կրճատումը, փոքր և միջին ձեռնարկությունների ու խոշորների միջև հարաբերությունների կարգավորումից է կախված սոցիալ-տնտեսական իրավիճակը, դա էլ կախված է նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները”:

Նախարարի համոզմամբ` մինչև մինչև հիմա էլ այդ վերահսկողությունը կար, բայց բավարար չէր:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է խոշոր գործարարների հետ, և ըստ լուրերի` վերջիններս դժգոհել են նոր խաղի կանոններից: Հարցին` ինչից էին դժգոհում գործարարները, նա պատասխանեց. ”Որ ասեմ տնտեսվարողները որևէ կոնկրետ բողոք այդ կարգի միջոցառման ժամանակ ներկայացրել են, դժվարանում եմ կոնկրետանալ, որովհետև ֆորմատն այնպիսին էր, որ խոչընդոտների վերլուծության խնդիր չէր կանգնած, ավելի շատ ծրագրային դրույթները կատարելու վերաբերյալ դիրքրոշումներն էին ներկայացվում”:

Ճշմարիտյանը շեշտեց, որ խաղի նոր կանոնների համաձայն`  եկամուտների վերաբաշխումը պետք է լինի, ինչը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է: Նա նաև հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն հետևի այդ կանոններին, նրանց նկատմամբ կկիրառվեն պետության լծակները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ