11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որ դեպքում ՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ կպահանջի նախագահի հրաժարականը

՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ այն ժամանակ դուրս կգա փողոց, կպահանջի Կառավարության, նախագահի հրաժարականը, երբ համոզված կլինի, որ կարող է այդ խոստումներն իրականացնել: ՛՛Մենք մինչև հիմա հայտարարել ենք, որ մենք այնպիսի խնդիրների մասին չենք խոսելու, որոնց լուծումը կարճաժամկետ ընթացքում չենք տեսնում: Մենք փողոց ենք դուրս գալու այն ժամանակ, երբ ունենալու ենք կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման ճանապարհային քարտեզները: Մենք ՀՀ-ում իշխանափոխությունը ինքնանպատակ չենք պահանջում: Ծայրահեղ քայլերն այս պահին օրակարգում չեն, մենք այս պահին ճանապարհային քարտեզներ ենք մշակում կարճաժամկետ կտրվածքով՛՛,-այսօր ասուլիսում պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:

Խորհրդի մեկ այլ անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեն պատրաստվում այսօր Սերժ Սարգսյանի առաջ հրաժարականի պահանջ դնել ու չանել դա՝ ժողովրդին հերթական անգամ տանելով հուսախաբության: ՛՛Եթե մենք ասենք, որ Սերժ Սարգսյանը մեկ ամիս հետո հրաժարական է տալու, դա պիտի լինի մեկ ամիս հետո՛՛,-նկատեց նա: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ