08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2014

Հայկական ընտանիքի արժեքները պահելու խնդիր ունենք . Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեսյբուքի իր տարեգրքում շնորհավորել է ընտանիքի տոնը:  “Անկախ նրանից թե մեզանից յուրաքանչուրը որտեղ եւ ինչ է աշխատում, ի վերջո գնում է ՏՈՒՆ` ընտանիք: Իմ պատկերացմամբ, ընտանիքը`մեր հանգստության, հզորության, անկեղծության հենարանն է: Գոնե, այդպես ուզում ենք: Ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց պետք է հասնենք այս հանգրվանին: Բոլորիդ ամուր, ինքնաբավ, հայկական […]

Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի […]

Արծվիկ Մինասյանը և մնացած բոլորը ինձ շատ են սիրում. Աշոտյան

”Այս քննարկումը քանի՞ օր է տևում  արդեն, երեք օր է` Ազգային ժողովում քննարկվում է կուտակայինի նոր փաթեթը, օրենքը կմտնի ուժի մեջ, կլինեն նոր մոտեցումներ, ի՞նչ եք ուզում մեզնից, դուք եք այստեղ ամբողջ օրը, դուք պետք է ասեք: Այսօր օրենքը երկրորդ ընթերցմամբ քվեարկվել է, ուղարկվելու է նախագահի վավերացման, ապա մտնելու է ուժի մեջ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

“Թանգարանների գիշեր 2014-ի” շրջանակում կանցկացվի “Գեղադիտակ” թվային ծրագիրը

Ս. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը  հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/: Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում […]

Հաղթանակի օրը աղմկոտ նշելու համար նկատողություն ստացած տղամարդը սպանել է հարեւանին

Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայում բարձրահարկ շենքի բնակիչը պատշգամից կրակելիս է եղել` տոնելով օրը: Երբ նրա հարեւանը նկատողություն է արել նրան` աղմկելու համար, “հայրենասերը” կրակել եւ սպանել է հարեւանին: Հարկ է նշել, որ տղամարդը հարբած է եղել: Անդրեյ Գորբաչյովը սկզբում փորձել է խուսափել պատասխանատվությունի` ասելով, որ հարեւանն ինքնասպանություն է գործել: Սակայն ոստիկաններին շատ արագ […]

Սասուն Միքայելյանի կոչը Սերժ Սարգսյանին /վիդեո/

”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը վստահեցնում է` իրենք Կառավարության հետ չեն համագործակցելու: ”Մենք խաղի մեջ չենք մտնելու”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի` ասաց Միքայելյանը: Խոսելով նոր Կառավարության մասին` նա նշեց. ”Ոչինչ չի փոփոխվել: Երկիրը գծերից դուրս է գալիս ժամ-ժամ, ոչ մի բան չի փոխվել, կամ քաչալ Հասան, կամ քաչալ Հասանի տղա, ոչ մի բան չի փոխվել, […]

”Մենք այդ թիմի հետ ոչ մի գործ չունենք”

 ‘’Ինչը որ Հանրապետական կուսակցության թիմի հետ է առնչվում, մենք այդ թիմի հետ ոչ մի գործ չունենք՝ ոչ քննարկելու, ոչ առաջարկներ անելու, ոչ էլ բանակցելու ուղղությամբ, բազմիցս ասել ենք այդ մասին’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը առաջարկներ է ներկայացնելու Կառավարությանը ծրագրի վերաբերյալ։ Նշենք, որ Կառավարությանը քաղաքական ուժերին […]

”Հետաքրքիր կլինի հանդիպել Գերմանիայի հավաքականի հետ”.Մաուրո Գեւգեւոզյան

Պերուական ”Ալիանսա Լիմայի” հարձակվող Մաուրո Գեւգեւոզյանը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է հավաքականից ստացած հրավերի մասին: ”Հայաստանի հավաքականի կողմից հրավերը ոչ միայն իմ անձնական հաջողության արդյունքն է, այլեւ թիմային լավ աշխատանքի: Չգիտեմ՝ արդյոք սա իմ կարիերայի լավագույն պահն է, բայց ես վայելելու եմ այն: Հետաքրքիր հանդիպումներ […]

Աշոտյանը հրավիրեց

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը թանգարաններն աշխատում են անվճար՝ մասնակցելով ամբողջ աշխարհում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության անդամներն այս տարի ևս կմասնակցեն նշված միջոցառումներին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կառավարության անդամներին հրավիրեց ակտիվ մասնակցություն ունենալու այս միջոցառումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի