17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Աբրահամն` անձնական կյանքի, Vitamin ակումբի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին

Այսօր կայացած մամուլի ասուլիսում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է չեռնոգորցի Սյեկլոցայի դեմ մենամարտից առաջ տեղի ունեցած հետաքրքիր դեպքի մասին, երբ չեմպիոնական գոտին ռինգ  բարձրացրեց Vitamin ակումբի անդամ Գարիկ Պապոյանը:

”Ես սիրում եմ, երբ հայերն արտասահմանում միասնական են: Ես եւ շատ հայեր սիրում են Գարիկին, Vitamin ակումբը: Տեղյակ էր, որ տղաները լինելու են մենամարտին եւ որոշեցի, որ դա տեղի ունենա”:

Գերմանիայում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հտ ունեցած հարաբերությունների վերաբերյալ բռնցքամարտիկը նշել է, որ մարզիկները քիչ են ունենում ազատ ժամանակ, սակայն դեռ ժամանակ կլինի հետեւել միմյանց ելույթներին:

Աբրահամը հավելել է, որ համակրում է իսպանական ”Բարսելոնային” եւ Դորտմունդի ”Բորուսիային”:

Հայտնի բռնցքամարտիկն անդրադարձել է նաեւ իր անձնական կյանքին: Հիշեցնենք, որ մարզիկն ամուսնացած չէ:

”Անձնականում փոփոխություններ չեն լինի, քանի դեռ ես սպորտում եմ: Յուրաքանչյուր օր համակարգված է` մարզումներ, սնվել, քաշ գցել: Այսպիսին է սպորտը: Բռնցքամարտիկի կարիերաս ավարտելուց հետո միայն կսկսեմ վայելել կյանքը”,-նշել է Աբրահամը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ