Շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ այդ կարեւոր եւ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: […]