20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը շնորհավորել է եզդիներին

Տարոն Մարգարյանի շնորհավորանքը. 

“Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա՝ Տաուսի Մալակի կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի եւ այդ ողջ ընթացքում երկուստեք բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Մեր երկիրը հայաստանաբնակ եզդիների համար իրապես հարազատ տուն է եւ այդ տեսանկյունից բնավ զարմանալի չէ, որ աշխարհի եզդիները եւս անմասն չեն մնում Հայաստանի, այդ թվում նաեւ քաղաքամայր Երեւանի շենացման ու հզորացման գործում իրենց ներդրումն ունենալու հարցում:

Թե՛ փորձության եւ թե՛ ուրախության պահին հայերն ու եզդիները մշտապես եղել են կողք կողքի, ինչը գնահատվել ու գնահատվելու է ըստ արժանավույն: Դրա վառ օրինակն է նաեւ Երեւանի ավագանու “Հանրապետական” խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը, ինչը լավագույնս փաստում է, որ եզդիները լիարժեք ինտեգրված են նաեւ մեր հասարակությանը հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ որոշումների կայացման գործում:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Տաուսի Մալակի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ երջանկություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներում”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ