05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետի փոփոխությունը կրիմինալ ուղերձ էր. Աշոտ Մանուչարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը հասցրել է վերլուծել իրավիճակը, նա նշեց, որ սկսած ուկրաինական իրավիճակից ինքը նշել է, որ ոչ մի օր առանց արկածների չենք լինելու և իսկապես դա այդպես եղավ:

Նա հիշեց, որ 88- թվի շարժման օրերին , երբ Հայաստանը պատերազմական իրավիճակի մեջ էր ու փորձում էր անկախանալ համազգային շարժման անդամները ստացել են մի նամակ.”Ստացանք նամակ կրիմինալից, որում նշվում էր, որ խառը օրերին ոչ մի հանցանք, գողություն չի կատարվելու, որ դա վերահսկվելու է քրեական հեղինակությունների կողմից և պատժվելու: Վարչապետի փոփոխության օրերին էլ մի նոր ուղերձ ստացանք, էլի կրիմինալից` ուղղակի այս անգամ  ուղերձի բովանդակությունը հակառակն է կողոպուտը շարունակվում է…”,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

Քաղաքական գործիչը նկատեց, որ այս թոհ ու բոհի մեջ մենք անդադար հետևում ենք այս խարդավանքին և չենք կարողանում հետևել թե ինչ է կատարվում: Տասնհինգ թվից հետո Հայաստանը ապրում է երկրորդ ցեղասպանությունը: Քսանհինգ տարի է մեզ քշում են մեր հայրենիքից և հայրենիքին մերձ տարածքներից: Այսինքն հայաթափություն է իրականանում: Սակայն հայերը գնում են մեջը տանելոց դառնություն, հայրենազրկումը բերում է նրան, որ չեն ուզում հայրենիք անվանել այն երկիրը, որտեղ անբարոյականություն է տիրում:

 Մանուչարյանի գնահատմամբ Հայաստանից դեպորտացիա է արվում սեփական ժողովուրդը:

”Ղարաբաղյան կլանը ուներ վարչապետի ուրիշ թեկնածուներ նաև, ինձ համար սարսափելի է ,որ  ղարաբաղյան կլանը կանգնեց հենց այս ընտրությունը արեց: ՀՀԿ- ի և ղարաբաղյան կլանի ընտրությունը այս պարագայում համընկավ: Վաճառքի են հանված Հայաստանի կարևորագույն պաշտոնները, ես այդ ոլորտը չեմ ցանկանում մտնել , քանի որ ինֆորմացիան և դեզինֆորմացիան խառնված է իրար”:

Քաղաքական գործիչը չի վստահում անգամ Սահմանադրությանը. ”Սահմանադրությունը դարձել է խարդավանքների գործիք, որը հարմարեցվում է այս կամ այն ակնթարթին”:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտին քաղաքական գործիչը իր տեսակետն ունի. ”Հայաստանում ընդդիմությունը պահանջում է միայն իշխանության հրաժարականը, այլ հարցեր բարձրացնելու համար ընդդիմությունը որպես այդպիսին գոյություն չունի: Հետաքրքիր զարգացումներ են` Ազատամարտիկները և ”Դեմ եմ”  նախաձեռնությունը, մեզ հարկավոր է ժողովրդական ինքնակազմակերպման համակարգ: Հասարակական նախաձեռնությունները եթե վերածվեն այնպիսի համակարգի, ինչպես ասենք 88-ի դեպքերը մենք անպայման կգանք ինչ որ դրական կետի”,-հավելեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամը:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ