20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Սարկիսովը եւ Մինոսյանը մասնակցեցին ԲԿՄԱ-ի դեմ խաղին/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց ”Վոլգային” հաղթեց 3:0 հաշվով: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ”Վոլգայի” կազմում խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 71-րդ րոպեին՝ փոխարինելով հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանին: Այս պարտությունից հետո ”Վոլգան” 18 միավորով գտնվում է նախավերջին տեղում:

Ով է մեծ ներդրում ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում. 168 ժամ

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: ՛՛168 ժամի՛՛ թղթակցին տված հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը: Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին՝ […]

Ով ապահարզան կտա. Ժամանակ

ՀՀԿ եւ ԲՀԿ հարաբերությունը կարծես թե շարունակում է լարվել, եւ այդ լարումը կարծես էլ ավելի է խորանում, ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ էլ ավելի ու ավելի է հակվում ընդդիմադիր նախաձեռնություններն աջակցելուն: Այլ կերպ ասած` հասունանում է այն պահը, երբ կողմերը կամ պետք է վերջնականապես պայմանավորվեն նոր խաղի կանոնների շուրջ, կամ էլ պարզապես պետք է հայտարարեն իրենց ապահարզանի մասին […]

Հաց-մածուն-սմետան,սպառման ծավալները նվազել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։ Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների […]

Օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումներն աճել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին՝ 2012-ի համեմատ, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։ Օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումները՛՛։ Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ […]

Գեներալ Մանվելը կրկին Ֆրանսիայում է՝ հետազոտվելու համար. Հրապարակ

Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։ Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել։ Մանրամասները՝ […]

“Պրիցելի” տակ Ծառուկյանի փեսան է. Հրապարակ

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերերը ներկայացրել են ԲՀԿ-ի հետ խորհրդարանական անցուդարձն ու հակամարտությունը, սպասվող բարիկադային ցնցումները, Սերժ Սարգսյանը լռել, քթի տակ չարախինդ ժպտացել է: “Հրապարակի”տեղեկություններով, արդեն իսկ կա որոշում` “սկսելու”:  ԲՀԿ փոքր իսկ անկանոն շարժման դեպքում բոլոր գործարար պատգամավորները տարհանվելու են դեպի ՀՀԿ, նրանց հետ արդեն իսկ աշխատանք է տարվում: Վերջիններս, ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի